Դուք ընկեր ունեք, բայց դեռ չգիտեք, թե ինչ է նա զգում ձեր հանդեպ: Այդ դեպքում կատարեք այս սիրային գուշակությունը: Դա կօգնի ձեզ հասկանալ ձեր հարաբերությունները և կարևոր որոշում կայացնել:
Ինչպե՞ս անցնել սիրային թեստը.
Ներկայացված թեստը ձեզ հստակ կասի, թե արդյոք տղան սիրում է ձեզ , եթե հետևեք բոլոր սահմանված կանոններին:
- Սկզբից հանգստացեք և փորձեք ձեր գլխից դուրս շպրտել ավելորդ մտքերը։
- Մտածեք ձեր սիրելիի մասին։
- Նայեք ներկայացված նկարների կոլաժին:
- Ընտրեք այն շունիկին, որը ձեզ համար առավել գրավիչ է:
Իմացեք ամեն ինչ ձեր հարաբերությունների մասին.
Ընտրեք առանց վարանելու: Տրամաբանությունը այս դեպքում միայն կվնասի ձեզ։ Ապավինեք ձեր ներքին զգացմունքներին։
Թեստի վերծանումը.
Ինչպե՞ս իմանալ, արդյոք տղան սիրում է ձեզ: Դրա համար կարդացեք պատասխանը։ Նայեք, թե որ համարի տակ եք ընտրել նկարը և գտե՛ք համապատասխան մեկնաբանումը ստորև։
- Այս պահին ձեր ընտրյալին ղեկավարում է սիրահարվածությունը։ Սա վտանգավոր զգացողություն է, որը չգիտես, թե ինչի կվերածվի ապագայում։
- Նա պատրաստ է իրեն նվիրել ձեզ՝ ամբողջությամբ: Ձեր ընտրյալը հաստատ գիտի, որ դուք եք նա, ում փնտրում էր այսքան ժամանակ։
- Հարց տվեք ձեզ. «Նա սիրում է ինձ»։ Նա ոչ միայն սիրում է ձեզ, այլև պատրաստ է լուրջ հարաբերությունների: Մինչև ընտանիքի պաշտոնական ստեղծումը։
- Ձեր հարաբերություններն անմեղ են: Դուք դեռ չեք անցել այն սահմանը, որի հետևում տարբեր խնդիրներ են թաքնված։ Եթե լուրջ մտադրություններ ունեք, ուրեմն ժամանակն է երկնքից վայր իջնելու։
- Ձեր հարաբերություններին տիրում է բուռն կիրքը: Ձեր ամբողջ սերը կառուցված է բավարարվածության և ոչ մի այլ բանի վրա:
- Ձեր ընկերը ամաչում է ցույց տալ իր բոլոր զգացմունքները: Այնուամենայնիվ, կարող եք վստահ լինել, որ նա ձեզ խելագարի պես է սիրում։
- Դուք նրան դուր եք գալիս, բայց ձեր ընկերը դեռ լուրջ տրամադրված չէ։ Նրան ուղղակի աղջիկ է պետք կողքին։ Իրադարձությունների հետագա զարգացումը ձեր ձեռքերում է։
- Նա շատ ռոմանտիկ է և սիրում է ձեր հարաբերություններից ինչ-որ «ցուցադրումներ» կազմակերպել։ Այդ ամենը նրանից է, որ նա ձեզ շատ է սիրում:
- Նա պատրաստ է անընդհատ ձեզ ասել, որ սիրում է։ Բայց ահա ճի՞շտ է դա արդյոք: Միգուցե նա ինքը դեռ չի հասկանում, թե ինչ է զգում ձեր հանդեպ։
- Ձեր սիրելին խենթանում է ձեզ համար։ Նա ձեզ շատ կապված է թե՛ սիրով, թե՛ ամենաբարձր զգացմունքներով։ Դուք կարող եք վստահ լինել, որ նա հավատարիմ կլինի ձեզ։
Աղբյուր mediamag.am