Փարթամ, շքեղ ու առողջ մազերի գաղտնիքը հենց այս դիմակի մեջ է. փորձեք անպայման

Այս պարզ ու մատչելի դիմակների օգնությամբ  ձեր վարսերը կդառնան  փարթամ, շքեղ:

Դիմակ լոլիկով

Խթանում է մազերի աճը:  Վերցնել հասուն լոլիկներ, հեռացնել կեղևը, տրորել մինչև ստացվի համասեռ զանգված և քսել մազարմատներին: Լվանալ 15-20 րոպե անց:

Դիմակ սոխի հյութով

2 ճաշի գդդալ սոխի հյութը և 1 ճաշի գդալ կոնյակը խառնել ու քսել մազարմատներին, ծածկել սննդային թաղանթով, լվանալ մեկ ժամ անց:

Մեղրով դիմակ

Այս դիմակը խթանում է մազերի աճը: Վերցնել մեկ ճաշի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ կոնյակ և մեկ դեղնուց:  Հարել մինչև ստացվի  համասեռ զանգված և քսել մազերի երկայնքով:  Ծածկել սննդային թաղանթով և վրայից կապել փափուկ գործվածքով: Թողնել 1 ժամ և լվանալ:

Մանանեխով դիմակ

Վերցնել 200 մլ կեֆիր, 1 դեղնուց և 1 ճ գդալ մանանեխի փոշի: Այս բաղադրիչնեը լավ խառնել և քսել  մազարմատներին, թողնել 40-60 րոպե  և լվանալ:

Գարեջրով դիմակ

200 մլ գարեջուրը և 2 ձվի դեղնուցը հարել մինչև փրփրի, քսել մազերի երկայնքով, ծածկել սննդային թաղանթ, վրայից կապել  փափուկ գործվածք: Թողնել 1 ժամ և լվանալ:

Կարդա նաև՝

Եթե գիշերը արթնանում եք ու չեք կարողանում քնել՝ հատկապես 1-ից մինչև 3-ը ընկած ժամանակահատվածում, ապա անպայման պետք է իմանաք ՍԱ․․․

Rate article