NEWS.am STYLE-ը վերհիշել է հայկական հեռուստաեթերի ամենահայտնի զույգերից մի քանիսին, որոնց սերը սկիզբ է առել հենց նկարահանման հրապարակում:
Սոֆյա Պողոսյան եւ Աշոտ Տեր–Մաթեւոսյան


Արփի Գաբրիելյան եւ Միհրան Ծառուկյան
«Ֆուլ Հաուս» սիթքոմը ճակատագրական դարձավ ոչ միայն ամբողջ ստեղծագործական կազմի համար՝ գրանցելով բազմաթիվ դիտումներ ու բարձր պահանջարկ, այլեւ գլխավոր դերակատարներից երկուսի՝ Արսենի ու Լիկայի: Գեղեցիկ զույգին մարմնավորող դերասանները՝ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, իրենց սերը գտան նաեւ էկրաններից այն կողմ:
Ավելորդ է նշել, որ հանրահայտ սիթքոմի երկրպագուներն ու հետեւողները անհամբերությամբ էին սպասում ոչ միայն սիթքոմի, այլեւ իրենց սիրելի զույգի հետագա հարաբերությունների զարգացումներին: 2019-ին՝ հենց իր մենահամերգի օրը, բեմի վրա Միհրանը գեղեցիկ անակնկալ մատուցեց սիրելիին՝ նրան ամուսնության առաջարկություն անելով: Արփին, իհարկե, ընդունեց այն, եւ նույն տարում տեղի ունեցավ նրանց հարսանիքը: Զույգն ունի մեկ զավակ՝ Ռոբերտը, որը եւս բավական մեծ հետաքրքրություն ու սեր է վայելում Արփիի ու Միհրանի երկրպագուների շրջանում:
Դիանա Տոնոյան եւ Բեն Ավետիսյան
Դերասան Բեն Ավետիսյանի ու դիմահարդար Դիանա Տոնոյանի սիրո պատմությունը սկսվել է երգիչ Գեւորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» տեսահոլովակից, որտեղ ապագա ամուսինները մարմնավորում էին սիրահար զույգի: Տեսահոլովակում ներկայացված ամուսնության առաջարկությունը տարիներ անց դարձավ իրական:
Բենն ու Դիանան ամուսնացել են 2020 թ-ին: Բենը, ի դեպ, մի առիթով անկեղծացել է՝ նշելով, որ թեեւ ինքն ու Դիանան ծանոթացել են տեսահոլովակի նկարահանման հրապարակում, ինքը ապագա կնոջն ավելի վաղ էր նկատել ու համակրել. հենց Բենի առաջարկով էլ Դիանան է ընտրվել տեսահոլովակի հերոսուհու կերպարում:
Կարդացեք նաև՝