Հոգնե՞լ եք ստանդարտ աղցաններից, ապա ժամանակն է փորձել նոր, շատ դյուրին է և մատչելի այս երկու աղցանը
Հավի կրծքամսով և կիվիով աղցան
Բաղադրիչներ
- Հազար (մառոլ) – 1 կապ
- Կիվի – 1 հատ
- Հավի կրծքամիս – 500 գրամ
- Քնջութ
- Չերրի լոլիկ – 5–6 հատ
- Նուշ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել մեծ մասերի, թեթևակի «ծեծել», համեմել աղ և պղպեղով ու տապակել ձեթի մեջ։ Հազարը ձեռքով մասնատել, կիվին բարակ շերտերով կտրել, ավելացնել ամբողջական կամ կտրատած չերրի լոլիկը։ Այս ամենը խառնել, ավելացնել մի փոքր քնջութ և բոված նուշ։ Համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի։
Բանջարեղենային աղցան
Բաղադրիչներ
- Հազար (մառոլ) – 1 կապ
- Վարունգ – 2–3 հատ
- Բրոկոլի – մի քանի փունջ
- Կարմիր բողկ – մի քանի հատ
- Չերրի լոլիկ – 5–6 հատ
- Եգիպտացորեն – 0,5 կգ
- Խոզի ֆիլե – 300 գրամ
- Քնջութ
- Բալզամիկ սոուս – ըստ ճաշակի
- Մայոնեզ – ըստ ճաշակի
- Ձիթայուղ – ըստ –ճաշակի
Պատրաստման եղանակը
Հազարը, վարունգը , բրոկոլին, կարմիր բողկը, չերրի լոլիկն ու եգիպտացորենը մեծ շերտերով կտրատել, ավելացնել բարակ կտրատած խոզի ֆիլեն, բալզամիկ սոուսն ու ձիթայուղն` ըստ ճաշակի։ Վերջում զարդարել մաղադանոսի տերևներով և մայոնեզով, ավելացնել քնջութի հատիկներ։