Այս պարզ սովորությունները թույլ կտան պահպանել սրտի առողջությունը՝ մինչև խորը ծերություն

Տարեց տարի աճում է սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, հետևաբար ավելանում են նաև ինֆարկտի դեպքերը։

Կան սովորություններ, որոնք կօգնեն պահպանել առողջ սիրտը՝ մինչև խորը ծերություն։

Ամեն օր ակտիվ շարժվեք

Ինչպես և ցանկացած մկան, սիրտը պահանջում է կանոնավոր մարզումներ։ Սպրոտով զբաղվելու դեպքում ամրանում են պերիկարդի  պատերը, փորոքները ավելի լավ են աշխատում՝ ապահովելով կայուն զարկ։ Սթրեսի կամ վախի ժամանակ սիրտը լավ է դիմանում ճնշման բարձրացմանը, լավացնում է ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը։

Վերահսկեք արյան ճնշումը

140/90 ցուցանիշի դեպքում անոթները նեղանում են, խախտվում է ներքին օրգաններին արյան մատակարարումը։ Դա 40-50 տոկոսով ավելացնում է ինսուլտի հավանականությունը, սրտային անբավարարության պատճառ դառնում։ Ծանրաբեռնվածությունը վնասում է սրտին՝ ստիպելով ավելի արագ զարկել։

Ազատվեք ավելորդ քաշից

Ցանկացած աստիճանի ճարպակալում մի քանի անգամ մեծացնում է սրտի պաթոլոգիաների ռիսկը։ Այն ուղեկցվում է աթերոսկլերոզի զարգացմամբ, անոթների խցանվածությամբ։ Առավել մեծ վստանգ է ներկայացնում աբդոմինալ ճարպը, որը կուտակվում է ներքին օրգանների շուրջ։ Հետևեք քաշին, չափից շատ մի կերեք, կազմակերպեք բեռնաթափման օրեր։

Հրաժարվեք վնասակար սովորություններից

Ալկոհոլն ու ծխելը մեծացնում են ինֆարկտի հավանականությունը, դանդաղեցնում են սրտի մկանների բջիջների վերականգնումը։

Ահա ևս մի քանի կանոն, որոնք կօգնեն ձեր սրտին առողջ մնալ

  • վերահսկեք «վատ խոլեստերինը»
  • չափեք արյան մեջ շաքարի մակարդակը
  • խուսափեք սթրեսից
  • մի հրաժարվեք օգտակար ճարպերից
  • ընդունեք ձկան յուղ
  • ճիշտ և լիարժեք սնվեք

Սրտանոթային հիվանդությունները դժվար բուժվող են, դրա համար էլ բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել կոմպլեքսային պրոֆիլակտիկայով։ Ճիշտ սնվելը, խոլեստերինի մակարդակի վերահսկումը և սպրոտով զբաղվելը՝ սրտի առողջությունը պահպանելու համար գերազանց սովորություններ են։

Rate article