Ամանորյա համեղ, նրբագեղ աղցանը նոր է և անսովոր:
Եթե դեռ տոնի համար աղցան եք փնտրում, կամ արդեն որոշել եք, ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել այս բաղադրատոմսին։ Աղցանը գերազանց է:
- Անհրաժեշտ բաղադրիչները
Սիրտ (խոզի կամ տավարի) 600 գր - Խաշած կարտոֆիլ 3 հատ
- Սոխ 1 գլուխ
- Խաշած ձու 3 հատ
- Պանիր 150 գր
- Նռան հատիկներ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Մայոնեզ՝ ըստ ճաշակի
- Շաքարավազ 1 ճաշի գդալ
- Քացախ 9% 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
-Կտրել սոխը չորս մասի և ապա՝ բարակ շերտերով: Սոխին ավելացնել շաքարավազ և քացախ։
-Ամեն ինչ խառնել և այս ձևով սոխը թողնել 15 րոպե, սենյակային ջերմաստիճանում։
-Սիրտը նախօրոք եփել և թողնել սառչի։ Դա կարելի է անել նույնիսկ պատրաստելուց մեկ օր առաջ։ Պատրաստի սիրտը մանր կտրատել։
-Այժմ կարող եք հավաքել աղցանը: Դա անելու համար ափսեն յուղել մայոնեզով, վրան լցնել խոշոր քերած կարտոֆիլը։ Վրան մայոնեզ քսել և մի քիչ աղ անել։
-Կարտոֆիլի վրա լցնել կտրատած սիրտը և քսել մայոնեզ։
-Հաջորդ շերտը սոխն է, ապա քերած ձուն, որը նույնպես պետք է պատել մայոնեզով։
-Վրան պանիրը մանր քերիչով քերել։ Աղցանը զարդարել նռան հատիկներով։
Ստացվում է ահա այսպիսի գեղեցիկ և համեղ աղցան:
Բարի ախորժակ: