Նոր Ամանորյա Աղցաններ․ Հեշտ, արագ և շատ համեղ

Նախատոնական թոհուբոհի, վազքի, առևտրի և վերջապես աղցանների ընտրության ճիշտ ժամանակն է։ Ձեզ կներկայացնենք նոր Ամանորյա աղցանն, որը շատ հեշտ է, շատ արագ է պատրաստվում և իհարկե շատ համեղ է

Բաղադրատոմս

  1. Հավի կրծքամիս — 400 գր․
  2. Գազար — 2 միջին չափի
  3. Եգիպտացորեն — 100 գր․
  4. Սխտոր — 0․5 ատամ
  5. Թթու վարունգ — 3 հատ
  6. Համեմ — նոսր փունջ
  7. Մայոնեզ և թթվասեր

Հավով աղցանի Պատրաստման հաջորդականությունը

  • Հավի կրծքամիսը պետք է լավ լվանալ, ապա կտրատել ոչ շատ մանր խորանարդիկների
  • Կտրատելուց հետո գազօջախի վրա թավա ենք դնում, որի լավ տաքանալուց վրան հետո ձիթայուղ ենք անում և կտրատված հավի կրծքամիսը լցնում վրան և սկսում ենք տապակել
  • Կարելի այս աղցանը պատրաստել նաև խաշած և նույն չափով կտրատած հավի կրծքամսով, մի փոքր տարբերվող կլինի համը, բայց որպեսզի տոնական օրերին լրացուցիչ գազօջախի մոտ չկանգնեք, փորձեք խաշած տարբերակը, նաև կարելի է խաշած տավարի մսով նույն աղցանը պատրաստել
  • Աղ ու սև կծու պղպեղ անելուց հետո շարունակում ենք տապակել, մինչև կարմիր կեղև կապի մի թեթև, իսկ այդ ընթացքում էլ եփվի ամբողջությամբ
  • Հավի կրծքամիսը փափուկ և շուտ եփվող սպիտակուցային աղբյուր է, ուստի առավելագույնը 10 րոպեն բավարար է, պատրաստ լինելու համար
  • Անջատում ենք գազօջախը թողնում, որ այն սառչի
  • Այդ ընթացքում քերիչով կանցկացնենք գազարը, քերիչի մեծությունը դուք ընտրեք, կարելի է նաև կորեական աղցանի համար նախատեսված քերիչ օգտագործել
  • Գազարը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում հավի կրծքամիսը
  • Այնուհետև ավելացնում ենք եգիպտացորեն
  • Թթու վարունգ ենք կտրտատում կիսալուսնաձև և լցնում աղցանի վրա
  • Նոսր փունջ համեմը մանր կտրատում ենք և ուղարկում վարունգի հետևից
  • Մայոնեզ և թթվասեր ենք լցնում, այս բաղադրիչները հարկավոր է լցնել ամենավերջում, մատուցելուց մոտ 10-15 րոպե առաջ
  • Մի փոքր աղ ենք լցնում, աղի հետ զգույշ կլինեք, որովհետև արդեն բաղադրիչներ կան, որոնք աղի են
  • Խառնում ենք լավ և դնում ենք կողքի մի փոքր համերը խառնվեն իրար

Բարի ախորժակ։

Rate article