Վրացիները շատ համեղ թթու են դնում․ ահա այդ գաղտնի պահվող բաղադրատոմսը՝ վրացի խոհարարից

Բաղադրամասեր

Կաղամբ – 3 կգ, Բազուկ – 1.5 կգ,
Կծու կարմիր պղպեղ – 3 հատ (եթե շատ կծու չեք սիրում, կարող եք օգտագործել 1 հատ),
Սխտոր – 2 հատ, Նեխուր – 2 փունջ, Աղ – 3 ճ/գ, Ջուր – 2 լ,
Հատիկ սև պղպեղ՝ ըստ ճաշակի, Հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,
Դափնու տերև, մեխակ – 3 ծաղկաբույլ
Պատրաստման եղանակը

Այս բաղադրատոմսում օգտագործվում է սառը աղաջուր, ուստի պետք է այն պատրաստել նախօրոք: Կաթսայի մեջ ջուր եռացնել և լցնել աղը, ավելացնել պղպեղը, մեխակը, դափնու տերևը: Աղի քանակը կարող է փոխվել ըստ Ձեր ճաշակի: Թողնել աղաջուրը, որպեսզի սառչի: Կաղամբը կտրատել մեծ կտորների: Բազուկը կտրատել բարակ կլորների:

Մաքրած սխտորը կտրատել երկարությամբ, իսկ պղպեղը՝ օղակներով: Խորը կաթսայի մեջ շարքով շարել մթերքը՝ հատակին՝ բազուկ, հետո՝ կաղամբ, նորից բազուկ, հետո՝ սխտոր և պղպեղ։ Դա ծածկել նեխուրով (մի քանի ճյուղ): Այդպես շարել ամբողջ կաթսան, վերևի շարքը՝ բազուկ:

Լցնել սառը աղաջուրն այնպես, որ այն ամբողջությամբ ծածկի մթերքը: Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:

3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ, իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:

Rate article