Հոգեբանները պնդում են, որ հաճախ կամ ամեն առիթով լաց լինող մարդիկ իրականում….

Լացը հատուկ է մարդուն, բոլորս ենք լացում՝ դրանով ի ցույց դնելով մեր  դրական, բացասական հույզերը: Որոշ մարդիկ հաճախ են լաց լինում, որոշ մարդիկ էլ՝ կյանքում 3 կամ 4 անգամ:

Հոգեբանների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ լացող մադիկ լավ են դիմակայում սթրեսին: Բանն այն է, որ ցանկացած մարդ  պետք է արտահայտի իր հույզերը և յուրաքանչյուրը դա անում է տարբեր կերպ:

Լացը լավ մարդ լինելու և լավ ընկեր լինելու նշան է:

Լացը նշանակում է, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից:

Հարազատների կորուստը, սթրեսը, զայրույթը, ատելությունը, տխրությունը,  հորմոնային դիսբալանսը, տխուր երգերը, ֆիլմերը մեզ խոցելի են դարձնում  և մեզ ստիպում են լաց լինել: Երբ դուք չեք զսպում ձեր արցունքները, դա շրջապատի մարդկանց հնարվորություն է տալիս  հասկանալ ձեր վիճակը, դրա հետ մեկտեղ դա ձեզ ուժ է տալիս հույզերը կառավարելու և վերահսկելու համար:

Այն մարդիկ ովքեր հաճախ են լաց լինում, կարողանում են հաղթահարել սթրեսը: Լացը  օգնում է ազատվել ծանր մտքերից, որոնցից իսկապես պետք է ազատվել, այլապես դրանք կարող են  լուրջ հոգեկան հիվանդությունների հանգեցնել:

Լացը ուժեղ մարդու նշան է,  ում չի անհանգստացնում շրջապատի արձագանքը:

Երբեմն մենք այնպիսի թուլություն ենք զգում, որ պարփակվում ենք մեր մեջ: Մենք թաքցնում  ենք մեր ցավը  ժպիտի տակ: Իրականում խորաթափանց մարկանցից հնարավոր չէ  թաքցնել խորը և լուրջ  զգացմունքները:

Նրանք ովքեր չեն վախենում լաց լինել, բոլորից ուժեղ են,  քանի որ կարողանում են կառավարել իրենց հույզերը:

Rate article