Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ

Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ
Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ
Հավի կրծքամիս 700 գ, Խոզապուխտ 150 գ
Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ
Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում:

Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:

Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև:

Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:

Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար։

Rate article