Երբ Աստված ցանկանում է խոսել ձեզ հետ, ահա, թե ինչ է նա անում

Տիեզերքը բազմաթիվ զարմանալի եղանակներ գիտի մարդկանց իրար հետ հանդիպեցնելու համար: Բնակարանի, աշխատանքի կամ կյանքի ընկերոջ որոնումներում շատերը մեծ հեռավորություն են անցնում: Այդ ընթացքում երկնային վարագույրից այն կողմ գործում է Տերը, ով մեզ համար ստեղծում է կատարյալ կապեր:

Պատահական ոչինչ չի լինում: Պատահականությունները դրանք երջանիկ դիպվածներ են, որոնց ստեղծողը Տեր Աստվածն է, բայց նա չի ցանկանում հանդես գալ: Աստծո պլաններում դիպվածը ոչ մի դեր չի խաղում: Այն ինչ լինում է մեր կյանքում, դա մեր մտադրությունների և մտքերի արդյունքն է:

Երբ ձգտում ես կատարել քո սրտի ցանկությունը, ապա, իմացիր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները: Այն կազմակերպում է քո կյանքի իրադարձությունները: Աստված ունի քո հասցեն և քո բոլոր վճռական մտադրությունները նա գրանցում է ՄԵԾ գրքում:

Արա այն ամենը ինչ կարող ես, իսկ մանրամասները թող Տիեզերքի համար, դա նրա գործն է: Երբ մարդն անում է ամեն հնարավորը իր մտադրություններն իրականացնելու համար, և հույսը դնում է Բարձրյալի անտեսանելի ուժի վրա, ապա կատարվում են նրա բոլոր մեծ երազանքները:

Աղոթիր, պլանավորիր, արա այն ամենը, ինչ կարող ես, և թող, որ ամեն ինչ իր հունով գնա:

Յուրաքանչյուրին, ում կհանդիպես քո ճանապարհին, դա քո կյանքի սցենարի գործող անձանցից մեկն է: Քո միակ խնդիրն է մշտապես կատարելագործել սցենարները, որպեսզի լավ ֆիլմ ստացվի: Քո ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվություն։

Rate article