Եթե նկատում եք այս 6 ախտանշանները, նշանակում է, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիններով

Լյարդը մեր մարմնի կարևոր օրգաններից է: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և շլակերը դուրս բերում օրգանիզմից:

Դրա համար էլ լյարդի առողջությունը պարտադիր պայման է՝ լավ առողջության և ինքնազգացողության համար:

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են առաջացնել լյարդի աշխատանքի խանգարում: Դա ճարպակալումն է, ալկոհոլի չարաշահումը, վնասակար, տոքսիներ պարունակող սննդի օգտագործումը, որը լյարդը չի կարողանում հաղթահարել:

Ստորև ներկայացված երևույթները լյարդի խանգարման ամենատարածված ախտանիշներն են:

 

Ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, սակայն դրանցից ամենաբնորոշն են.

Անհանգստություն որովայնի վերին հատվածում
Երբ լյարդը մեծանում է տարբեր ճարպերից, նկատվում է կրծքավանդակի ստորին հատվածի և որովայնի վերին հատվածի ճնշման զգացողություն: Հնարավոր է նաև գազեր և որովայնի փքվածություն:

Քրոնիկ հոգնածություն
Բոլորն էլ հոգնում են, բայց եթե ձեզ հոգնեցնում են անգամ աննշան բաները, որոնց վրա դուք առանձնապես մեծ էներգիա չեք ծախսել, ապա հնարավոր է, որ ձեր լյադը առողջ չէ: Այս դեպքում պետք է պարտադիր դիմել բժշկի:

Մաշկի փոփոխություն
Եթե ձեր մաշկը ձեռք է բերել դեղին երանգ, դա կարող է խոսել լյարդի խնդիրների մասին: Դեղնությունը նկատվում է, երբ լյարդը չի կարողանում ֆիլտրել արյան միջից բիլիռուբինը:

Սրտխառնոց
Երբ լյարդը ախտահարված է լինում, հաճախ արտահայտվում է սրտխառնոցով՝ հատկապես յուղալի սնունդ ընդունելիս: Կարող է նկատվել նաև գլխապտույտ, փսխում և փորլուծություն:

Մեզի և կեղտի գույնի փոփոխություն
Երբ ձեր լյարդն ախտահարված է, կեղտի գույնը լինում է բաց, իսկ մեզը՝ մուգ:

Մկանային խնդիրներ
Եթե ձեր մաշկի վրա հեշտությամբ են առաջանում կապտուկներ, ձեր ոտքերն ուռած են և մկանային հատվածներում ունեք ցավեր, ապա, հավանաբար դուք լյարդի հետ խնդիրներ ունեք:

Այս ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Rate article