Գիտե՞ք, թե որքան խնդիրներ է լուծում ակտիվացված ածուխը, գրանցեք և պահեք ձեզ մոտ այս ցանկը, այդքանը մտապահել հնարավոր չէ

Ակտիվացված ածուխը  կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը մոտ 41 %-ով: Մեկ ամիս օրական  երեք անգամ ընդունել 8 գ ակտիվացված ածուխ:

Ակտիվացված ածուխը պահպանում է երիկամների առողջությունը:  Ամեն օր երիկամները մաքրում են շուրջ 115-140 լ արյուն,  մշակելով նաև 1-2 լ մեզ: ակտիվացված  ածուխը օգնում է առողջ պահել երիկամները:

Ակտիվացված ածուխը պահպանում է մաշկի փափկությունը: Կեղտը և փոշին  լցվում են դեմքի մաշկի ծակոտիների մեջ  և  դեմքի մաշկը «ծերացած» տեսք է ունենում և շատերը սկսում են վնասակար քիմիական միջոցներ օգտագործել:  Այս հարցում ևս կարող է օգնել ակտիվացված ածուխը, այն մագնիսի նման  ծակոտիներից հանում է կեղտը և ճարպը  մաշկը  դարձնելով փափուկ:

Սպիտակեցնում է ատամները:  Եթե ցանկանում եք սպիտակ ատամներ ունենալ,  շաբաթը 2-3 անգամ  ատամների  վրա ակտիվացված ածուխ քսեք: Մաքրում է ատամի էմալը,  հեռացնում է ատամնափառը, նաև վերացնում է բերանի տհաճ հոտը:

Եթե դուք մասնակցելու եք ուրախ տոնախմբության և գիտեք, որ անպայման ալկոհոլ եք օգտագործելու, և հնարավոր է չափից շատ, ապա մինչև ալկոհոլ ընդունելը ակտիվացված ածուխ ընդունեք  և հաջորդ առավոտյան դուք կարթնանաք առույգ, թարմ և չեք հայտնվի խումարի մեջ:

Ակտիվացված ածուխը մաքրում է մարսողական համակարգը:  Մենք ապրում ենք տոքսիկ միջավայրում և  մենք էլ քաջ գիտակցում ենք, որ սնունդը  այնքան մաքուր չէ, որքան  կցանկանայինք և այդ սննի օգտագործման հետևանքով  տուժում է մարսողական համակարգը:  Անհրաժեշտ է  կանոնավոր կերպով մաքրել մարսողական համակարգը և  այդ հարցում ևս օգնում է  ակտիվացված ածուխը:

Ակտիվացված ածուխի կանոնավոր օգտագործումը օրգանիզմից  հեռացնում է տոքսինները, խարամները, կանխում է ծերացումը և պահպանում է օրգանիզմի առողջությունը:

 

 

Rate article