Գազարով համեղ աղցան. Կարող եք հանգիստ ուտել երեկոյան առանց ժամացույցին նայելու

Գազարով համեղ աղցան. Կարող եք հանգիստ  ուտել երեկոյան, առանց ժամացույցին նայելու:

Թեթև ու ախորժելի աղցան, որը ուտելու ժամային սահմանափակումներ չունի: Սա հանգիստ կարելի է ուտել նույնիսկ երեկոյան:

Բաղադրիչներ

Գազար — 4 հատ

Խաշած ձու — 6 հատ

Սխտոր — 1-2 պճեղ

Թթվասեր — 2 ճաշի գդալ

 

Աղ — 1-2 պտղունց (ըստ ճաշակի)

 

Պատրաստման եղանակը

-Մաքրում ենք գազարը, անցկացնում միջին անցքերով քերիչով

-Ձվերը նույնպես քերում ենք նույն քերիչով:

-Ամբողջը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում սխտորը, աղը, թթվասերը: Լավ խառնում ենք, թողնում մի քանի րոպե համերը ներծծվեն:

Բարի ախորժակ, նիհարեք համեղ սնվելով:

Համեղ գազարով աղցանի այս տարբերակն էլ փորձեք.

Rate article