Բազուկը բուժում է անքնությունը, նյարդային համակարգը, տեսողությունը, ստամոքսը, արյան խնդիրները, սակայն կարևոր է իմանալ ում է ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ

Բազուկ (լատիներեն՝ Beta), թելուկազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա բույս։ Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով եւ սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։

Հագեցած քիմիական բաղադրությունը, որը ներառում է ամինաթթուներ, օրգանական թթուներ, պեկտիններ, գլյուկոզա, ֆրուկտոզա, հանքային նյութեր և միկրոէլեմենտներ, ապահովում են բազուկի յուրօրինակ հատկությունները: Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը եւ կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարեւոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Անքնությանը օգնում է բազուկի թարմ քամած հյութը (նախապես սառնարանում 2 ժամից ոչ պակաս սառեցրած վիճակում)։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր` 2։1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ` 50-100 գրամի չափով։ Օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում։
1 թեյի գդալ բազուկի հյութը խառնել 4 թեյի գդալ գազարահյութի հետ եւ խմել։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։ Կարգավորում է հեմոգլոբինը։

 

Rate article