Անվերջ խնդիրներ ունեք մարսողության հե՞տ, ապա սա հենց ձեզ համար է, հետևեք այս կանոններին և արդյունքն արդեն հաջորդ օրվանից կզգաք

Այս պարզ կնոնները կօգնեն ազատվել մարսողական համակարգի հետ կապված խնդիրներից:

Առավոտյան անկողնուց վեր կենալուց անմիջապես հետո խմեք  մեկ բաժակ ջուր,   15 րոպե հետո խմեք մի բաժակ բուսական կամ կանաչ թեյ: Եվ 10-15 րոպե անց, լավ նախաճաշեք:

Մարսողության գործընթացը սկսվում է բերանից, և եթե մենք կուլ տանք  կտորներով, առանց լավ ծամելու, ապա մարսողության հետ խնդիրներ կառաջանան, դա հատկապես վերաբերում է յուղալի և ծանր ուտեստներին: Հետևաբար, եթե դուք չունեք բավարար ժամանակ ճաշելու համար, ապա ընտրեք սննդամթերք, որը ավելի քիչ ժամանակ է պահանջում մարսելու  համար (մածուն, կեֆիր, մրգեր):

Պարտադիր չէ  հոգնաներ և լվացումներ անել, կարելի է պատրաստել բազուկով և գազարով, կաղամբով աղցան , համեմեք բուսայուղով, մի քանի կաթիլ կիտրոնի հյութով և անուշ արեք: Կերեք ամեն երեկո և աղիները կմաքրվեն:

Եթե աղիքը խցանված է, տոքսինները մտնում են արյան մեջ և տարածվում են ամբողջ մարմնի արյան միջոցով: Հետևաբար, ուշադիր հետևեք խմելու ռեժիմին՝ առնվազն 2 լիտր օրական:

Աղիները չեն կարող նորմալ գործել  առանց օգտակար միկրոֆլորայի: Դրա բալանսը վերականգնելու համար  պետք է ամեն օր  կաթնամթերք  օգտագործել:

Ցանկացած ինտենսիվ շարժումներ, հատկապես  եթե դրանցում ներգարվվում են որովայնի և մեջքի մկանները,  խթանում են մարսողական համակարգի աշխատանքը:

Rate article