Տորթ «Շիկահեր». մեղրով տորթի անչափ համեղ տարբերակ

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • մարգարին — 100 գ
  • ձու — 2 հատ
  • մեղր — 2 ճ/գ
  • շաքարավազ — 2 բաժակ
  • սոդա — 1 թ/գ
  • ալյուր — 4 բաժակ

Կրեմի համար՝

  • ձու — 2 հատ
  • ալյուր — 2 ճ/գ
  • կաթ — 1/2 լ
  • կարագ — 100 գ

Պատրաստման եղանակը

Նախապատրաստում ենք անհրաժեշտ բաղադրիչները։

Տորթ-շիկահեր-3

Կաթսայի մեջ հարում ենք ձուն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք սոդան, մեղրն ու փափկած մարգարինը։

Տորթ-շիկահեր-4

Զանգվածը խառնում ենք ու դնում թույլ կրակի վրա։ Անընդհատ խառնելով եփում ենք 7 րոպե։

Տորթ-շիկահեր-5

Հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք ալյուրն ու փորձում ենք ստանալ խմորագունդ։

Տորթ-շիկահեր-6

Խմորը բաժանում ենք 7 մասի՝ յուրաքանչյուրը վերածելով փոքրիկ խմորագնդի։

Տորթ-շիկահեր-7

Բացում ենք նուրբ ու բարակ խմորաշերտեր, որոնք կարելի է բացել հենց պերգամենտի վրա՝ շրջանաձև ափսեով ձևավորելով։ Ծայրերը հավասարեցնելիս ավելացած խմորները չենք թափում, քանի որ դրանք մեզ պետք են գալու ձևավորման համար։

Տորթ-շիկահեր-8

Խմորաշերտերը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչև պատրաստ լինեն։

Տորթ-շիկահեր-9

Ավելացած խմորները թխում ենք, ապա վերածում փշուրների։

Տորթ-շիկահեր-10

Քանի դեռ խմորաշերտերը սառչում են, պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք 2 ճ/գ ալյուր, ապա լցնում ենք կաթը։ Լավ խառնում ու դնում ենք կրակի վրա։ Եռալուց հետո խառնելով եփում ենք կես րոպե ու կրակի վրայից հանում ենք։

Տորթ-շիկահեր-11

Եփովի կրեմը թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք փափկած կարագն ու հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։

Տորթ-շիկահեր-12

Խմորաշերտերը կրեմապատում ենք։

Տորթ-շիկահեր-13

Տորթի վերին ու կողային հատվածները զարդարում ենք խմորի փշուրներով կամ ցանկության դեպքում՝ նախընտրելի հատապտուղներով, որն այս դեպքում սև հաղարջն է։

Տորթ-շիկահեր-14

Ահա մեր շիկահեր գեղեցկուհին։ Մատուցում ենք խնձորով թեյի կամ սուրճ էսպրեսոյի հետ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տորթ «Շիկահեր». մեղրով տորթի անչափ համեղ տարբերակ