Վիտամիններով հարուստ ու շատ օգտակար աղցան «Գարուն». պատրաստվում է մի քանի րոպեում, բայց անչափ օգտակար է մազերի, մաշկի, ոսկորների համար

Գարնանը  հատկապես պետք է վիտամինային սնունդ ընդունել: Այդ առումով աղցանները հիանալի տարբերակ են:  Գազարով պատրաստվող աղցանները շատ օգտակար են, հարուստ են վիտամիններով ու նաև շատ համեղ են:

Ստորև առաջարկվում է գազարով և կաթնաշոռով պարաստվող աղցանի  բաղադրատոմս: Այս աղցանը  հարուստ է վիտամիններով:  Գազարը հարուստ է նաև կարոտինով, որը շատ օգտակար է մազերի և մաշկի համար: Կաթաշոռը հարուստ է կալցիումով և ֆոսֆորով,  որոնք ամրացնում են ոսկորները:  Դրանց համատեղ օգտագործման արդյունքում ստացվում է ցածր կալորիականությամբ և համեղ աղցան:

Բաղադրիչներ

  • Գազար 150 գ, Կաթնաշոռ 150 գ
  • Կանաչի 20 գ, Կանաչ սոխ  ըստ ճաշակի
  • Բուսայուղ (ցանկալի է ձիթապտղի յուղ) 1 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գազարը մաքրել և անցկացնել քերիչով: Կաթնաշոռը լցնել  աղցանամանի մեջ և տրորել պատառաքաղով, որպեսզի  գնդիկներ չմնանա:

Գազարն ու կաթնաշոռը խառնել, ավելացնել մանր կտրատված կանաչին, սոխը, բուսայուղը:  Համեմել աղով և պղղպեղով:

Աղցանը կարելի է համեմել նաև  մայոնեզով կամ թթվասերով, ձիթայուղը կարելի է փոխարինել  քունջութի յուղով: Կարելի է ավելացնել նաև  մանրացված ընկույզ:   Մի խոսքով կարելի է իմպրովիզ անել և աղցանի համը դարձնել քիմքին հաճելի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վիտամիններով հարուստ ու շատ օգտակար աղցան «Գարուն». պատրաստվում է մի քանի րոպեում, բայց անչափ օգտակար է մազերի, մաշկի, ոսկորների համար