Մեկ ամիս առաջ բժիշկը խորհուրդ տվեց այս միջոցը. այսօր ես արդեն ազատվել եմ մի շարք հիվանդություններից

Թեթևակի մոռացված «ձկան յուղ» կոչվող  դեղամիջոցը մեր օրերում դարձյալ վերածնունդ է ապրում, ինչը զարմանալի չէ, քանի որ վերջին ժամանակներս առողջ ապրելակերպը  հարգի է դարձել։ «Առողջ ապրելակերպ» ասածն ընդգրում է ոչ միայն սպորտով զբաղվելու, այլև ճիշտ սնվելու սովորությունը։

Ձկան յուղը թողարկվում է երկու ձևով՝ հեղուկ և դեղապատիճներով։ Հեղուկը անհամեմատ մատչելի է, բայց դրա հոտն ու համը քչերի սրտով է։ Դա է պատճառը, որ շատերը գերադասում են ձկան յուղը ձեռք բերել  դեղապատիճներով։

Loading...

Մենք ձեզ կպատմենք՝ ինչով է օգտակար դեղապատիճներով ձկան յուղն ու ինչպես այն կիրառել։

Ձկան յուղն օգտակար է դեղապատիճներով

Ձկան յուղի բաղադրությունը զանազան գլիցերիդների խառնուրդ է, որի հիմնական բաղկացուցիչը՝ «կորիզը», օլեինային թթուն է, այնուհետև, ավելի նվազ քանակությամբ՝ պալմիտինային և անփոխարինելի Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուները։ Մյուս տարրերի քանակությունը ձկան յուղում աննշան է։

Օմեգա-3 ճարպաթթուները  օդի հետ շփումից  շատ արագ օքսիդանում են, և դրանք պարունակող մթերքները օգտագործման համար դառնում են ոչ պիտանի։ Ժելատինե դեղապատիճներում առկա  ճարպաթթուները պաշտպանում են օքսիդացումից, ինչի շնորհիվ թուլ չեն տալիս, որ մթերքը փչանա ու երկարացնում են պահպանման ժամկետը։

Ձկան յուղի օգտակարության մասին են վկայում նրանում պարունակող A և D վիտամինները։ A վիտամինը բարելավում է մաշկի բջիջների, լորձաթաղանթի, ինչպես նաև տեսողական պիգմենտների վերարտադրությունն ու աճը։ Այդ վիտամինների առկայության շնորհիվ ձկան յուղն անչափ օգտակար է մազերի, եղունգների ու մաշկի համար։ Կանանց համար դա առանձնապես օգտակար մթերք է։

D վիտամինը իջեցնում է նյարդային գրգռվածությունը, սրնքամկանային ջղաձգումների նկատմամբ հակումները, նպաստում բջիջների մեջ կալցիումի և ֆոսֆորի թափանցմանը, դրա համար էլ բժիշկները խորհուրդ են տալիս ձկան յուղ տալ հատկապես երեխաներին։

Ձեզ ենք ներկայացնում դեմքի կնճիռներն ու պիգմենտային բծերը  վերացնող հիանալի բաղադրատոմս։

1 թեյի գդալ ձկան յուղն ու 1 թեյի գդալ մեղրը լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը։ Դիմակը քսեք դեմքին և թողեք 30 րոպե։ Այնուհետև լվացեք դեմքը երիցուկի եփուկով և թողեք, որ դեմքը  չորանա։

Անփոխարինելի Օմեգա-3 ճարպաթթուներն ամենաարժեքավորն են ձկան յուղի պարունակության մեջ։ Այդ ճարպաթթուների շնորհիվ կանխարգելվում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը,  նվազում վնասակար խոլեստերինի քանակը՝ ինչի շնորհիվ նվազագույնի է հասցվում աթերոսկլերոզի զարգացումը, լավանում է արյան շրջանառությունը, նվազում արենախիցքների գոյացումը, դրանք բարենպաստորեն են անդրադառնում սրտի աշխատանքի վրա, խոչընդոտում սրտի առիթմիայի առաջացումն ու սրացումը։

Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են շաքարախտի ծագման վտանգը։ Առանց այդ ճարպաթթուների անհնար է բջջաթաղանթների առաջացումը, շարակցական հյուսվածքների և նյարդաթելերի միելինային թաղանթների գայացումը։

Ձկան յուղը օգնում է այրել հագեցած ճարպերը, դա է պատճառը, որ շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս ձկան յուղն օգտագործել ճարպակալման դեմ պայքարում։

Ավստրալիացի գիտնականները հետաքրքիր գիտափորձ են արել։ Ովքեր ամեն օր 6 գրամ ձկան յուղ են խմել ու 45 րոպե զբաղվել ֆիզիկական վարժություններով, նրանց օրգանիզմում լավացել  է լիպիդային փոխանակության ցուցանիշները՝ նրանց համեմատ, ովքեր արևածաղիկի յուղ էին խմում։ Վարժություններն ու ձկան յուղն օգնեցին նվազեցնել մարմնի ճարպազանգվածը։

Ձկան յուղը նկատելիորեն բարելավում է ուղեղի գործունեությունը և ուսուցման ընդունակությունը։ Ձկան յուղի օրական մեկ դեղապատիճն ընդունելը ծերունական թուլամտության լավագույն կանխարգելումն է համարվում։

Այս մթերքը լայնորեն օգտագործվում է նաև բոդիբիլդինգի սիրահարների շրջանում․ չէ՞ որ ձկան յուղն իսկական ճարպ է, որը միկրոտարրերրի և վիտամինների միջոցով մկանների հետագա աճի համար մարզիկին ապահովում է պաշարների բարելավմամբ՝ միաժամանակ ոչ մի վնասակար ազդեցություն չթողնելով օրգանիզմի առողջական վիճակի վրա։

Գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս ձկան յուղ օգտագործել հղիության շրջանում, ինչպես նաև ցավոտ ամսեկանները մեղմելու նպատակով։ Իսկ տղամարդկանց այդ յուղը պաշտպանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացումից։

Բնականաբար, ձկան յուղի օգտակարությունն անվիճելի է, բայց եթե դուք ենթակա եք ուժեղ ալերգիկ արձագանքների, օգտագործումից առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Մասնագետները խորհուրդ չեն տալիս ձկան յուղ խմել լեղապարկի կամ միզապարկի քար ունեցող հիվանդներին, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդություն ունեցողներին։

Եթե ձեր օրգանիզմում D վիտամինի և կալցիումի տոկոսայնությունը  բարձր է, կարող եք ձեռնպահ մնալ ձկան յուղ օգտագործելուց։

Ձկան յուղի դեղապատիճներ խմելիս հիշեք, որ սովորաբար թույլատրվում է ուտելիս օրական 2-3 անգամ 1-2 դեղապատիճ խմել՝ մեկ ամսվա ընթացքում՝ 1-3 տարի ժամանակահատվածում։

Դատարկ ստամոքսին ձկան յուղ խմելը չի խրախուսվում, հակառակ դեպքում դա  կարող է խախտել մարսողությունը։ Եվս մի կարևոր նախազգուշացում․ ձկան յուղը չի կարելի օգտագործել այլ պոլիվիտամինների հետ միաժամանակ։

Հնարավորության դեպքում փորձեք ձեր օրաբաժնում ընդգրկել սաղմոն և կարմրախայտ տեսակի ձկներ։ Այս ձկները Օմեգա-3 ճարպաթթուների և դյուրամարս սպիտակուցների հիանալի աղբյուր են։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեկ ամիս առաջ բժիշկը խորհուրդ տվեց այս միջոցը. այսօր ես արդեն ազատվել եմ մի շարք հիվանդություններից