Ինչպե՞ս վերացնել ընկույզի դառը համը. բարի խորհուրդ մեր գյուղացիներին և տանտիկիններին

Բարի խորհուրդ մեր գյուղացիներին և մեր տանտիկիններին։

Մոտենում է Նոր տարին, իսկ ինչ Նոր տարի առանց չիր ու չամիչի և պոպոք-պնդուկի։

Loading...

Այս տարի շատ կարճ ժամանակով եղա Երևանում։ Դե, տղաներիս ու թոռնիկներիս համար մի երկու համեղ բաներ գնեցի։ Մեծս սացիվիի սիրահար է։ Մտածեցի՝ ընկույզի միջուկ գնեմ, ու թող իր այս տարվա Ամանորի սացիվին Հայաստանի ընկույզով պատրաստի։ Գնեցի մի կիլոգրամ ու թանկ-թանկ պահում էի, որ իրեն տամ։ Երեկ բացեցի փաթեթը և համտեսեցի։ Ահավոր դառն էր ընկույզը։ Դե, որևէ բան շուկայից գնելիս չեմ սիրում համտես անել։

Հասկացա, որ յոդի ավելցուկից է, գույնն էլ վառ սպիտակ չէր։ Մի քանի ժամ պահեցի տաք ջրի մեջ՝ անընդհատ փոխելով ջուրը, մինչև ջուրն այլևս դեղնա-կանաչավուն չէր, ու փռեցի չորանալու։ Ընկույզը լավ սպիտակեց, ու դառնությունն էլ անցավ։

Գուցե դուք արդեն գիտեք այս մեթոդը, ես չգիտեի։ Գտա մտածելով։

Փորձեք, հարգելի գյուղացիներ, այն էապես կբարձրացնի ձեր վաճառելիք ընկույզի միջուկի որակը։
Դուք էլ փորձեք, հարգելի տանտիկիններ։ Այս մեթոդով էականորեն կլավանա ձեր սեղանի՝ ընկույզ պարունակող ուտեստեղենի համը։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպե՞ս վերացնել ընկույզի դառը համը. բարի խորհուրդ մեր գյուղացիներին և տանտիկիններին