Ի՞նչ օծանելիք են նախընտրում հայ հայտնիները

Օծանելիքն անտեսանելի, բայց շատ կարևոր աքսեսուար է: Առանց բույրի կերպարը կիսատ է: Իվ Սեն Լորանն ասում էր, որ նույնիսկ ամենաշքեղ հագուստին գոնե մեկ կաթիլ օծանելիք է պետք: Օծանելիքի ընտրությունը պետք է կատարել նրբանկատորեն, քանի որ այն շատ բան կարող է պատմել մարդու մասին:

Բուրմունքների ընտրությունն անմիջականորեն կապված է մարդու բնավորության հետ: Հանգիստ բնավորության տեր մարդկանց դուր են գալիս թափանցիկ, թեթև բուրմունքները, անմիջական, շփվող մարդկանց հաճելի է ծաղիկների, կանաչների թարմ բուրմունքը, կրքոտները նախընտրում են արևելյան համեմունքների, էկզոտիկ ծաղիկների հոտերը: Օծանելիքն ընտրում են՝ այն հարմարեցնելով արտաքինին ու խառնվածքին։ Այսպես՝ սպիտակամաշկ, նիհարիկ կնոջը սազում է թեթև ու նուրբ հոտով օծանելիք, մուգ մաշկ ունեցող ու կրքոտ կնոջը հարմար են ուժեղ և սուր, մարզական տեսքով կնոջը՝ թարմացնող բույրով օծանելիքները:

Loading...

Մինչև XIX դարի վերջը օծանելիքները միայն պատվերով էին պատրաստում: Միջնադարյան Եվրոպայի ամենահայտնի օծանելիքը «Eau de Hongrie»-ն էր, որը ստեղծվել էր 1370թ.-ին հունգարական արքայական ընտանիքի համար: Հենց այդ ժամանակ հայտնվեց նարնջի ծառի ծաղիկներից պատրաստված էքստրակտը, որը մինչ օրս օգտագործվում է օծանելիքների արդյունաբերության մեջ:

Օծանելիքների մասսայական արտադրությունն առաջինը սկսեցին «Coty» և «Yardley» եվրոպական ապրանքանիշները: Կան օծանելիքներ, որոնք ունեն դարերի պատմություն, որոնցից է, օրինակ, «Hermes» օծանելիքը, որը ստեղծվել է մոտ 200 տարի առաջ:

Այսօր շուկայում՝ լինի մասսայական, թե ցածրորակ, կա օծանելիքի ավելի քան 1000 տեսակ: Ամեն ամիս թե՛ հայտնի արտադրողները, թե՛ աստղերը թողարկում են իրենց օծանելիքները, և բացարձակապես նոր, անկրկնելի համադրություններ են ստեղծում:

Ի դեպ, գիտական տվյալներով՝ մարդկային քիթը կարող է մոտ 10.000 բույր տարբերել:

Յուրաքանչյուր կնոջ համար օծանելիքի ընտրությունն իրական փիլիսոփայություն է: Կոկո Շանելը հավաստիացնում էր. «Օծանելիքը մարդու անձի արտացոլումն է և լավագույն հանդերձանքը, որն «անհնար է տեսնել և անհնար է մոռանալ»:

Երբ անկրկնելի Կոկոյին հարցրել են, թե որտեղ է պետք ցանել օծանելիքը, ասել է` այնտեղ, որտեղ ուզում եք, որ համբուրեն: Իրականում օծանելիքը պետք է քսել կամ ցանել բազուկին, ականջի բլթակին, արմունկի ծալքին, վզին ու կոկորդին: Սրանք զարկերակային կետերն են, այս հատվածներում արյունատար անոթները մաշկին մոտ են, ջերմաստիճանն այդ հատվածներում ավելի բարձր է: Այս ամենը նպաստում է, որ բույրը բացահայտվի ու տարածվի:

Դե ինչ, BlogNews.am-ն առաջարկում է կատարել պարֆյումերային ճամփորդություն և ծանոթանալ, թե հայ հայտնիներին ինչ նախասիրություններ ունեն։ Համաձայնեք, օծանելիքի ընտրությունը և դրանց հոտերի նկատմամբ ճաշակը շատ անհատական է, բայց այդ ոլորտում նույնպես կարող են լինել հեղինակություններ: Եթե ուզում եք ունենալ հայտնիների օծանելիքից, ապա այս շարքը հենց ձեզ համար է:

Իննա Խոջամիրյան

sdfvg

Անահիտ Սիմոնյան

sdghg

Մարիամ Ալեքսանյան

fhfhn

Լիլիթ Բաբասյան

SFggdg

Իլոնա Նուրբեկյան

fdhyu

Աննա Թովմասյան

Dghfd

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ օծանելիք են նախընտրում հայ հայտնիները