Էթիկետի 8 կանոն, որ դուք խախտում եք՝ առանց գլխի ընկնելու այդ մասին

1. Դուք սխալ եք փոխանցում աղը

Երբ նստած եք սեղանի շուրջ, և ինչ-որ մեկը ձեզ խնդրում է աղը փոխանցել, միշտ այն փոխանցեք պղպեղի հետ։ Այս խորհուրդը Կալիֆորնիայից էթիկետի հարցերով խորհրդատու Մերիեն Փարքերից է։ Նրա խոսքերով՝ որոշ շրջապատներում դա կարող է լինել ձեր էթիկետի մակարդակը ստուգելու միջոց։

Loading...

2. Հացը զամբյուղից չափազանց շուտ եք վերցնում

Պետք է սկզբում հաց առաջարկել ձեզնից աջ և ձախ նստածներին և հետո միայն վերցնել ձեզ համար։

3. Կենացների ժամանակ բաժակները իրար եք խփում

Այսպես միշտ անում են ֆիլմերում, բայց դա ճիշտ չէ։ Էթիկետի համաձայն՝ պետք է պարզապես բարձրացնել գավաթը։

4. Խմում եք ձեր կենացից հետո

Թվում է՝ երբ ձեր կենացն են խմում, պետք է խմեք նրանց հետ, բայց դա մոլորություն է։ Բաժակը պարզապես պահեք ձեր ձեռքում, բայց մի խմեք։

Loading...

5. Խաչմերուկներում շատ մեծահոգի եք

Իհարկե, բարությունն ու մեծահոգությունը կյանքն ավելի լավն են դարձնում, բայց խաչմերուկներում պետք է հետևել կանոններին։ Երբ ինչ-որ մեկը մյուս վարորդին թողնում է առաջ անցնել, կարող է խառնաշփոթ առաջանալ, իսկ դա շատ վտանգավոր է։ Էթիկետի հարցերով մասնագետները խորհուրդ են տալիս միշտ լինել բարի, բայց առաջին հերթին հիշել անվտանգության մասին։

6. Պայուսակը կրում եք սխալ ուսին

Պայուսակը միշտ պետք է լինել ձախ թևի վրա կամ ձախ ուսին։ Աջ ձեռքը պետք է ազատ լինի ձեռքսեղմումների համար։

7. Ձեր տեղին մոտենում եք ձախ կողմից

Էթիկետը պահանջում է, որ ձեր տեղին միշտ մոտենաք աջ կողմից։ Նաև ոչ մի դեպքում չի կարելի սեղմել ինչ-որ մեկի ձեռքը նստած վիճակում։

8. Գավաթից որևէ բան ըմպելիս նայում եք զրուցակցի աչքերին

Հայացքը մի բարձրացրեք, մինչ խմում եք ձեր ըմպելիքը։ Պարզապես նայեք գավաթին։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Էթիկետի 8 կանոն, որ դուք խախտում եք՝ առանց գլխի ընկնելու այդ մասին