Զարմանում էի, թե հարևանուհիս ինչու է ծլեցնում հնդկաձավարը, բայց երբ իմացա ողջ ճշմարտությունը… հիմա առանց դրա կյանքս չեմ պատկերացնում

Իզուր չէ, որ հնդկաձավարը ստացել է ձավարեղենի «թագուհի» անվանումը: Հնդկաձավարը լինում է գոլորշահարված և կանաչ:

Loading...

Loading...

Կանաչ գույնը պայմանավորված է ջերմամշակում անցած չլինելու փաստով, հետևաբար, այս տեսակում օգտակար նյութերն ավելի շատ են պահպանված, քան շագանակագույն տեսակի մեջ:

Որպեսզի կանաչ հնդկաձավարն էլ ավելի օգտակար դառնա, այն պետք է ծլեցնել օգտագործումից առաջ:

Loading...

Դրա համար պետք է մինիմում ջանքեր և համբերություն՝ 14-48 ժամ:

Ձեզ անհրաժեշտ կլինի

  • ապակե կամ էմալապատ սպասք,
  • կանաչ հնդկաձավար,
  • ֆիլտրված ջուր,
  • թանզիֆ:

Ինչ անել

Նախ լավ լվանալ հնդկաձավարը: Լավ լվացված հնկաձավարի վրա լցնել ֆիլտրված ջուրը, որպեսզի ջուրն ամբողջովին ծածկի հնդկաձավարը 2սմ-ով:

Թողնել 2-3 ժամ:

Ժամանակը լրանալուց հետո լվանալ: Լվացած հնդկաձավարը ծածկել թաց թանզիֆով, իսկ տարան ծածկել փակիչով այնպես, որ օդ խաղա:

Դնել մութ տեղում սենյակային ջերմաստիճանում: Սովորաբար 2 օրվա ընթացքում հնդկաձավարը ծլում է 0.3-2 սմ-ով:

Ծլեցրած հնդկաձավարի հատկությունները.

  • օգնում է նվազեցնել քաշը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը,
  • ամրապնդում է իմունային համակարգը, լավացնում է մարսողությունը,
  • լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը,
  • ամրապնդում է նյարդային համակարգը:

Կարևոր է հիշել, որ ծլեցրած հնդկաձավարը չի կարելի պահել 2 օրից ավել: Կարելի է ուտել հենց այդպես, նաև այլ մթերքների հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զարմանում էի, թե հարևանուհիս ինչու է ծլեցնում հնդկաձավարը, բայց երբ իմացա ողջ ճշմարտությունը… հիմա առանց դրա կյանքս չեմ պատկերացնում