Գիտնականների կարծիքով որքան խելացի է երեխան այնքան ավելի քիչ է քնում և հաճախ արթնանում

Ձեր երեխան չի՞ քնում գիշերները: Մի անհանգստացեք. գիտնականների կարծիքով դա զարգացած ինտելեկտի նշան է:

Ըստ հետազոտության՝ օժտված երեխաներն ավելի քիչ են քնում, քան նրանց հասակակիցները:

Պրոֆեսոր Փիթեր Ֆլեմինգն ասում է, որ փոքրիկները, որոնք ավելի հաճախ են արթնանում, ունեն ինտելեկտի և հոգեկան առողջության ավելի բարձր մակարդակ:

«Շատ բարձր ինտելեկտի և ընդհանուր զարգացածության ու ընդհատվող քնի միջև գոյություն ունի կապ»:

Բացի այդ, Ֆլեմինգի խոսքերով այն պատկերացումը, թե երեխան պետք է քնի ամբողջ գիշեր, առանց ընդհատումների, մերօրյա սխալ համոզմունք է: Էվոլյուցիայի տեսակետից, նրանց համար ավելի տրամաբանական է հաճախակի արթնանալը:

Loading...

«Մարդկային այդ փոքրիկ արարածների համար նախատեսված չէ երկարատև քունը և դա նրանց համար օգտակար չէ ու չկա ոչ մի ապացույց, որ երկար ու մշտական քունը երեխային որևէ օգուտ է բերում: Իհարկե, հնարավոր է՝ դա այն չէ, ինչ կցանկանային լսել ծնողների մեծ մասը», — ասում է նա:

Ըստ Ֆլեմինգի՝ երեխաներն ավելի շատ սիրում են քնել ցերեկը, իսկ ավելի հաճախ արթնանում են լուսաբացի ժամը 6-ին:

Իսկ ահա պրոֆեսոր Դասիա Նարվաեսի խոսքերով ո՛չ երեխաները, ո՛չ էլ մեծահասակները ի վիճակի չեն գիշերը քնել առանց ընդհատումների:
«Մեծահասակները նույնպես չեն քնում ամբողջ գիշեր, նրանք պարզապես չեն հիշում, որ պարբերաբար արթնանում են»:

Մարդը, մյուս արարածների համեմատ, ծնվում է 9-18 ամիս ավելի վաղ: Կենդանիները, օրինակ, ծնվելուն պես կարող են ինքնուրույն սնվել, համարյա անմիջապես քայլել, սակայն մենք չենք կարող: Երբ մենք ծնվում ենք, արտաքին աշխարհում դեռևս մեր հիշողությունները կապված են սաղմնային վիճակի հետ:

Այդ պատճառով երեխային հանգիստ է հարկավոր՝ մինչ նրա գլխուղեղային համակարգը կզարգանա, քանի որ այդ տարիքում մեծահասակի ուղեղի հետ համեմատած նրա ուղեղի ընդամենը 25%-ն է աշխատում:Ուստի նրան հարկավոր ապահովել արտաքին «արգանդ», արտաքին բույն:

Կարճ ասած, եթե երեխան արթնացնում է ձեզ ասենք գիշերվա 2-ին, ապա մի հուսահատվեք: Հնարավոր է՝ ձեր տանը փոքրիկ հանճար է մեծանում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գիտնականների կարծիքով որքան խելացի է երեխան այնքան ավելի քիչ է քնում և հաճախ արթնանում