Աչքերի շուրջ այտուցներն անցկացնելու համար կա մի պարզ ու շատ էժան եղանակ. ահա, թե ինչ է պետք անել…

Դիմակ  կոպերի այտուցների դեմ

Խառնել 2 թեյի գդալ  թթվասերը  1 թեյի գդալ  տրորված մաղադանոսի հետ, քսել կոպերի վրա, թողնել 20 – 30 րոպե, այնուհետև  լվանալ սառը ջրով:

Դիմակ մաղադանասով կոպերի այտուցների դեպքում

Մաղադանոսի արմատները անցկացնել մսաղացով,  ստացված զանգվածը քսել  կոպերի վրա, թողնել 15-20 րոպե լվանալ տաք ջրով:

Դիմակ  ուժեղ բորբոքման և այտուցվածության դեպքում

Թանզիֆից փոքրիկ պարկ պտրաստել և  մեջը լցնել երիցուկ, պահել եռացող ջրի մեջ, թողնել  5-10 րոպե:  Դնել կոպերին, կանխում է աչքերի շուրջ վաղաժամ կնճիռների առաջացումը:

Աչքերի շուրջ մուգ շրջանակներից ազատվելու համար

Թարմ կարտոֆիլը անցակցնել քերիչով և ստացված զանգվածը լցնել թանզիֆի մեջ և դնել կոպերին 10-15 րոպե: Կուրսը 1,5 ամիս:

Մաղադանոսի արմատները տրորել և քսել կոպերին, թողնել 20 րոպե և լվանալ տաք ջրով:Կուրսը 1 ամիս:

Աչքերի հոգնածությունը հանելու համար

Խառնել կաթ, ալյուր և քերած կարտոֆիլ: Քսել աչքերի հատվածում 15 – 20 րոպե:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աչքերի շուրջ այտուցներն անցկացնելու համար կա մի պարզ ու շատ էժան եղանակ. ահա, թե ինչ է պետք անել…