ԱՅՍ պարզ խորամանկությունները Ձեզ կվերածեն fashion baby-ի. 14-ն ուղղակի հանճարեղ է, բոլորն ինձ անչափ պետք կգան

Կնոջ կյանքը խոչընդոտների կայուն շղթա է։ Առավոտյան քնաթաթախ են դիմահարդարվում, երեկոյան՝ ծուլորեն դիմամաքրում։ Ձանձրալի գործողությունների ցուցակն անսահման է, բայց դրանցից հրաժարվել էլ չի լինի։ Բարեբախտաբար կա մի բան, որ կանանց երիտասարդ ու թարմ է դարձնում, ընդգծում է արժանիքները և թաքցնում թերությունները, բայց քիչ ջանքեր է խլում։

Loading...

Loading...
1․ Դեմքի այս ֆիթնեսը մի քանի տարով կհետաձգի կնճիռները և նշանակալիորեն կբարձրացնի մաշկի տոնուսը։ Դուք պետք է ընդամենը 2 վարժություն անեք։ Առաջինը․ մատներով հնարավորինս բարձրացրեք հոնքերը, ապա շարժեք դեպի կողքեր, այնուհետև վերադարձեք ելման դիրքին։ Երկրորդը․ մատներով բարձրացրեք թշերը, ժպիտ սարքեք։ Եվ հակառակը։ Այս բոլորի վրա կծախսեք ընդամենը 5 րոպե։
2․ Կոպի սև ներկը միայն նեղացնում է աչքերը։ Մնացած գույները տեսողականորեն մեծացնում են, իսկ ծիածանաթաղանթի գույնը՝ վառ դարձնում։

3․ Թեք վարսը՝ հերաբաժանը, մոգություն է, իսկ մեջտեղից բացածը՝ չարիք, քանի որ այն մազերը նվազ ծավալուն է դարձնում։

4․ Եթե հոնքերը վեր սանրեք, հայացքն ավելի արտահայտիչ կդառնա, աչքերը՝ մեծ, իսկ տեսքը՝ երիտասարդ։

5․Որպեսզի թարթիչներն ավելի խիտ թվան կամ առանց ներկի յոլա գնաք, սև լայներով կամ մատիտով ներկեք դրանց արմատների մաշկը։

6․ Սառը ենթատոնով շրթներկը «սպիտակեցնում է ատամները»: Տաքն ընդգծում է դրանց բնական դեղնությունը։

Loading...

7․Եթե օծանելիքը քսեք ուսերին ու մեջքին, բույրն ավելի վառ կլինի։ Իսկ գրկախառնության կամ համբույրի ժամանակ զուգընկերոջ քթին չի խփի։ ․ Դեմքի վրա թափվող գանգուրները դեմքը բացում են, իսկ սանրվածքը նորաձև են դարձնում։ Պարզապես հետևեք խոպոպիկների ուղղությանը։
9․ Բնական երանգի՝ նյուդ մանիկյուրը միշտ տեղին է և ցանկացած թրենդային տարբերակից թանկ է թվում։ Որպեսզի չձանձրանաք, վրայից մի քիչ փայլ քսեք։
10․Պահպանեք մազերը։ Դրանք ավելի լավ տեսք կունենան, եթե հրաժարվեք ֆենից կամ արդուկից։ Լավ սանրվածք արեք, որն առանց ձեր օգնության գեղեցիկ կնայվի։

11․ Եթե գլուխը լվանալու ժամանակ չկա, մազերին չոր շամպուն քսեք։ Եվ հարցը վայրկենապես կլուծվի։

12․ Մտեք Youtube և վերջապես սովորեք հարթ սանրվածք անել։ Դա կերպարին նրբություն տալու հրաշալի միջոց է։
13․ Աչքի տակի կապտությունը մի քողարկեք բաց գույնի կոնսիլերով։ Այն միայն ավելի շատ ուշադրություն կգրավի։ Կոնսիլերը պիտի տոնային քսուքի երանգի լինի։

14․ Շրթներկի գույնն ավելի լավ կերևա մատների բարձիկներին, ոչ թե ափի հակառակ կողմում։ Դրանց վրա կարմիր պիգմենտ չկա, դրա համար էլ շրթներկն ավելի դեղնավուն ու բաց է թվում։ Հենց մատների բարձիկների երանգն է մոտ շուրթերի գույնին։

15․Դնովի թարթիչները գռեհիկ են ու հնաոճ։ Ընտրեք ավելի լավ պրոցեդուրաներ․լամինացում, բիոգանգրացում։

16․Կրեմը քսեք շրջանաձև շարժումներով, այտուցների վտանգը կնվազի, կխթանվի լիմֆոդրենաժը։ Հետևեք այս սխեմային․ճակատի մեջտեղից հասեք դեպի ծայրերը, քթից՝ քունքերը, կզակի մեջտեղից դեպի այտոսկրերը։

17․Թափված մազերը խանգարում են շպարվելիս։ Դրա համար դրանք սրբիչով փաթաթած պահեք կամ ձիու պոչ արեք։

18․Սև ստվերաներկը քսեք վերևի թարթիչներին, դարչնագույնը՝ ներքևի։ Այդպես աչքի հարդարումն ավելի բնական կերևա։

19․Կրեմները, լոսյոնները և գեղահարդարման այլ միջոցները գնեք հերմետիկ փաթեթներով։ Դա բացառում է բակտերիաների ներթափանցումը և այդպիսով երկարացնում պահպանման ժամկետը։

20․ Մազերի համար սփրեյ-անտիստատիկ գնեք։ Պարզապես հիշեք ձեր սանրվածքը գլխարկից հետո։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԱՅՍ պարզ խորամանկությունները Ձեզ կվերածեն fashion baby-ի. 14-ն ուղղակի հանճարեղ է, բոլորն ինձ անչափ պետք կգան