Այս միջոցը կօգնի մոռանալ հազի մասին, մանրացրեք բանանը, ավելացրեք ևս 2 բաղադրիչ և ազատվեք հազից, հեշտ, արագ և անվնաս

Դեղագործական ընկերություններին հարստացնելու և  սեփական օրգանիզմը դեղերով  վնասելու փոխարեն, փորձեք այս բնական և արդյունավետ միջոցը:  Դուք դրա շնորհիվ կազատվեք հազից և կհարստացնեք ձեր օրգանիզմը վիտամիններով:

Բաղադրիչներ

  • 2 հասուն բանան
  • 2 ճաշի գդալ  մեղր
  • 400 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ ջուր լցնել և դնել կրակին: Բանանների կեղևը մաքրել  և պատառաքաղի օգնությամբ տրորել: Երբ ջուրը սկսի եռալ, վերցնել կրակից և աստիճանաբար ավելացնել  բանանները, լավ խառնել, որ ստացվի համասեռ զամգված: Երբ խառնուրդը թեթևակի սառչի, ավելացնել  մեղրը:

Ընդունել մի քանի թեյի գդալ  այս խառնուրդից օրը 4 անգամ: Ընդունելուց առաջ թեթևակի տաքացնել:

Շատ կարճ ժամանակում  կնկատեք, որ հազը  սկսում է նահանջել և շուտով դուք լիովին կազատվեք հազից:

Այս խառնուրդը կանոնավորում է նաև քունը,  քանի որ օժտված է հանգստացնող ազդեցությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս միջոցը կօգնի մոռանալ հազի մասին, մանրացրեք բանանը, ավելացրեք ևս 2 բաղադրիչ և ազատվեք հազից, հեշտ, արագ և անվնաս