Ահա այս հորմոններն են, որ թույլ չեն տալիս ձեզ ազատվել ավելորդ քաշից

Դուք մշտապես հետևում եք տարատեսակ դիետաների, սակայն, միևնույն է, ավելորդ կիլոգրամներից ազատվել չե՞ք կարողանում:

Loading...

Հատկապես հորմոնները կարող են խանգարել կանանց ազատվել ավելորդ քաշից, եթե անգամ օրվա ընթացքում ընդամենը մի կաթիլ ջուր խմի:

Ահա 5 հորմոններ, որոնք խանգարում են ձեզ ազատվել ավելորդ քաշից` չնայած բոլոր ջանքերին: Հորմոննների ճիշտ գործելուց է կախված նյութափոխանակության արագությունը:  Հորմոններն են  վերահսկում ճարպի կուտակման գործընթացը, պահեստավորումը, մեծացնում կամ նվազեցնում են վնասակար սննդամթերքի նկատմամբ կախվածությունը, ազդում են ախորժակի վրա:

  Ահա հորմոնների այն ցուցակը, որոնք ազդում են նյութափոխանակության՝ այդ դեպքում նաև կնոջ քաշի վրա:

1. Տեստոստերոն

Սա միայն տղամարդու հորմոն չէ: Այն արտադրվում է կնոջ ձվարաններում: Այս հորմոնը կոչում են նաև անաբոլիկ հորմոն: Տեստոստերոնը խթանում է մկանների աճին: Դրա համար օգտագործվում են ճարպային կուտակումներ, որոնք վերածվում են էներգիայի:

Մկանները համարվում են լավագույն  ճարպային կուտակումներն այրող լավագույն «մեքենաները», այդ պատճոռով, եթե դուք տառապում եք ավելորդ քաշից, լավ կլինի ստուգեք  տեստոստերոնի մակարդակը: Որքան ցածր է տեստոստերոնի մակարդակը, այնքան դժվար է մեծացնել օրգանիզմի մկանային զանգվածը, եթե անգամ շաբաթական մի քանի անգամ սպորտով եք զբաղվում:

Բարձրացրեք տեստոստերոնի մակարդակը բնական միջոցներով: Կերեք ընկույզ, ծովամթերք  (յուղոտ ձուկ, ծովախեցգետին, կրաբ), բանջարեղեն և մրգեր (նարինջ, ծիրան, դեղձ, անանաս, տանձ, սեխ, խաղող և արքայանարինջ):

2. Կորտիզոլ և ադրենալին

Սա ստրեսի հորմոնն է

Նրանք համարվում են մտերիմ բարեկամներ, քանի որ արտադրվում են մակերիկամների կողմից:

Ստրեսային իրավիճակներում կորտիզոլը մեծացնում է ախորժակը, որպեսզի օրգանիզմը կարողանա ուժ կուտակել  դիմակայելու համար կյանքի դժվարին իրավիճակներին:  Սա հարկավոր է էներգիայի պահպանման համար, որն անհրաժեշտ է ստրեսի դեմ պայքարելու համար:  

Այս դեպքում ալկոհոլի կամ քաղցրի միջոցով ստրեսի դեմ պայքարելու փոխարեն զբաղվեք յոգայով, ֆիզիկական ակտիվությամբ, մեդիտացիայով:

3. Լեպտին և գրելին

Լեպտինը տեղեկացնում է մեր ուղեղին, որ օրգանիզմը հագեցել է սննդից:

Այն նվազեցնում է ախորժակը՝ կանխելով նյութափոխանակության խնդիրները, ճարպակալումն ու շատակերությունը:

Լեպտինին շատ նման է քաղցի հորմոնը՝ գրելինը: Նրանք լրացնում են մեկը մյուսին:

Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, հարկավոր է, որ կարգավորեն լեպտինի և գրելինի մակարդակները: Հետևեք այս խորհուրդներին

Հատկացրեք բավականաչափ ժամանակ քնին.

  • Խուսափեք երկարատև մոնոդիետաներից՝ հատկապես սպիտակուցային:
  • Մի սովեք: Սա կհանգեցնի կոմպուլսիվ  չափից շատ ուտելու,  շատակերության նոպաներով:
  • Խուսափեք համային հավելումներով հարստացված սննդից, ֆաստֆուդից, հրուշակեղենից:
  • Մի չարաշահեք քաղցրը:

4. Էստրոգեն

Այս հորմոնի և նվազագույն և առավելագույն մակարդակը բացասաբար է անդրադառնում մեր քաշի վրա:

Կա մեկ միջոց, որը կկարգավորի արյան մեջ էստրոգենի մակարդակը: Հենց սա կօգնի ձեզ նիհարել: Կերեք շատ բանջարեղեն:

Սննդային մանրաթելերը օգնում են դուրս բերել օրգանիզմից ավելորդ էստրոգենը:

5. Սպեկսին

Համաձայն նոր հետազոտությունների, այս հորմոնի նվազ մակարդակը կարող է կապ ունենալ դեռահասների ճարպակալման հետ:

Այն մասնակցում է  ճարպային հյուսվածքի զանգվածի և օրգանիզմի էներգետիկ հաշվեկշռի նկատմամբ վերահսկողությանը:  

Սպեկսինի ազդեցությունը քաշի վրա դեռևս լավ ուսումնասիրված չէ, այդ պատճառով որևէ խորհուրդ չենք կարող տալ այս հորմոնի հետ կապված խնդիրների դեպքում:  Պարզապես պահանեք առողջ սննդի կանոնները, կանոնավոր մարզվեք և խուսափեք ստրեսային իրավիճակներից:

Որքա՞ն հաճախ եք արյան անալիզ հանձնում: Կիսվեք այս կարևոր տեղեկատվությամբ ձեր ընկերների հետ: Իսկ եթե որոշել եք ճիշտ և արդյունավետ կերպով նիհարել, ապա նախևառաջ պարզեք ձեր ավելորդ քաշի պատճառները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա այս հորմոններն են, որ թույլ չեն տալիս ձեզ ազատվել ավելորդ քաշից