10 անտшկտ հարց որը երբեք չպետք է տալ հյուր գնալիս

10 հարց, որը ոչ մի դեպքում չպետք է տալ հյուր գնալիս:

Դուք գնացել եք հյուր և ցանկանում եք բարեհաճ տպավորությո՞ւն թողնել։ իմացեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է,  եթե միայն դուք խուսափեք այնպիսի անտակտ հարցերից, որոնք  կներկայացնենք ստորև։

Անգամ ամենաանզուսպ հետաքրքրության ու անհրաժեշտության դեպքում այսպիսի հարցեր չտաք ձեզ հյուրընկալողներին։

Որքան է ձեզ վրա արժեցել այսպիսի հյուրասիրությունը։

Սա համարվում է հարցերից ամենաանտակտը։

Ձեզ հրավիրել են՝ բավական  է․ կարևոր չէ, թե որքան են ծախսել նրանք հյուրասիրության համար։

Ինչ արժի սա

Գինը հարցնել ՝ տան մեջ մատնանշելով իրերը, նշանակում է տանտերերին դնել անհարմար դրության մեջ:

Կարող եմ ինձ հետ վերցնել երեխային (ընտանի կենդանիներին)

Եթե ձեզ հրավիրել են և ոչինչ չեն ասել երեխաների կամ ընտանի կենդանիների մասին, ապա կարիք չկա հարցնելու։

Դրանով դուք անհարմար դրության մեջ եք դնում հյուրընկալողին և խախտում էթիկայի կանոնները։

Կարող եմ գիշերել ձեզ մոտ

եթե տանտերերը տեսնում են,  որ շատ ուշ է, սակայն ձեզ չեն առաջարկում մնալ, ապա կարիք չկա հարցնելու։

Երեկույթին երկար մնալը ձեր որոշումն է եղել, ուստի ինքներդ էլ պետք է որոշեք՝ ինչպես հասնել տուն։

 Իսկ մենյուում լինելու է․․․

Այսպիսի հարց դուք կարող եք տալ միայն ռեստորանում։

Ձեր հարցով դուք ստիպում եք տանտիրոջ հատուկ ձեզ համար ինչ-որ բան պատրաստել։

Կարելի է տեսնել մթերքի արտադրման ժամկետը

Վատագույն հարց։ Այն ենթադրում է, որ դուք կասկածում եք, թե ձեզ ցանկանում են թունшվորել։

Եթե այդպիսի կասկածներ ունեք, ավելի լավ է չգնաք։

Իսկ դուք կարող եք հրավիրել նաև

Հրավիրյալների ցանկը ձեզ չի վերաբերում։

Եթե ցանկանում եք, հրավերքի ժամանակ տեսնել ինչ-որ մեկին, ապա ավելի լավ կլինի ինքներդ կազմակերպեք երեկույթ և հրավիրեք նրանց, ում ցանկանում եք։

Իսկ ինչո՞ւ այսպես չեք արել կամ ինչու եք սա գնել (տան կահավորմանը վերաբերող հարցեր)

Դուք կարող եք միայն ձեր տան կահավորումը որոշել։

Այդպիսի հարցերով անհարամար դրության մեջ եք դնում տանտիրոջը։ Թվում է, թե նա այնքան էլ նրբաճաշակ կամ  խելամիտ չի գտնվել։

Հաջորդ անգամ երբ կհրավիրեք մեզ

Երբեք մի ակնարկեք անգամ նման բան։

Դա  բացառապես որոշում է տանտերը։

Ես տանտիրություն կարող եմ անել չէ

Տարածված ամենաանպարկեշտ հարցերից մեկը, երբ հյուրը առարկություն չընդունող հարցով միանգամից վերածվում է տանտիրոջ։

Երբեք մի տվեք նման հարց։  Տանտերն ինքը ձեզ կխնդրի, եթե կարիք լինի։

Rate article