Տնական համեղ հալվա. Փորձեք և համեմատեք խանութից գնվածի հետ

Իրոք շատ հեշտ է այս համեղ հալվան պատրաստելը: Փորձեք, համեմատեք խանութից գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ

2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ

-1,5 ալյուր

-1 բաժակ շաքարավազ

-0,5 բաժակ ջուր

-150 մլ արևածաղկի ձեթ։

Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը բովել, աղալ մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև ոսկեգույն դառնալը:

Լավ խառնել այս 2 բաղադրիչներն իրար:

Շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:

Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ծածկում ցելոֆանով, լավ պնդացնում և հարթեցնում:

Ծածկում ենք հարթ կափարիչ և վրան դնում որևէ ծանրություն, որ սեղմված մնա հալվա:

Բարի ախորժակ:

Rate article