Հասարակ չամիչը կարող է ազատել ձեզ սրտի, լյարդի և երիկամների հի վանդություններից, անեմիայից և լնդերի հի վանդություններից, ահա, թե ինչ է պետք անել…

Չամիչի օգտակար և բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս վաղ ժամանակներից. այն ամրապնդում է նյարդային համակարգը:

 Չամիչը ազդում է նաև որպես հանգստացնող միջոց:

Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:

Առավել օգտակար է մուգ չամիչը, սև խաղողը և դրանից պատրաստված գինին, քան դրանց բաց տեսակները:
Չամիչի օգնությամբ բուժում են անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները: Դրանում առկա հակաօքսիդանտները ճնշում են ատամնաբուժական բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող մանրէների աճը:

Չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, այն անգամ ճնշում է ցասումը և հանդարտեցնում նյարդերը: Չամիչի հատկություններն էապես գերազանցում են խաղողի հատկություններին, ինչի մասին գիտեին նույնիսկ հազարամյակներ առաջ: Չամիչը օգտագործվում էր բժշկության մեջ դեռևս վաղուց:

Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ: 100 գրամ չամիչի վրա լցնել եփած ջուր և թողնել 10 րոպե, ճզմել, ապա խառնել մեկ գդալ սոխի հյութի հետ և խմել կես բաժակ օրական 3 անգամ: Ուժեղ հազի և բրոնխիտի ժամանակ 30 գ չամիչը 45 րոպե թողնել եփած սառեցված ջրում և քնելուց առաջ ուտել տաք կաթի հետ միասին:

Չամիչն օգտակար է հատկապես նրանց, ովքեր`

ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը,
լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից,
տառպում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից,
հիվանդ են անեմիայով:

Rate article