Բնական բուժիչ միջոց մազաթափությունը դադարեցնելու և մազերի աճը խթանելու համար

Առողջ, փարթամ ու փայլուն վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները, ինչպես նաև անառողջ սննդակարգն ու սխալ կենսակերպը խիստ բացասաբար են ազդում մազերի որակի և առողջության վրա:

Գոյություն ունեն ունեն բազմաթիվ կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք վերականգնում են վարսերն ու խթանում դրանց աճը, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվտանգ, ուստի մասնագետները նախապատվությունը տալիս են բնական միջոցներին:
Ի տարբերություն պատրաստի քսուքների ու դիմակների, բնական բաղադրիչներով պատրաստված բուժիչ խնամքի միջոցները չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Այս դիմակի հիմնական բաղադրիչներից մեկը կարմիր սոխի հյութն է, որը համարվում է մազաթափության բուժման լավագույն միջոցներից մեկը: Մյուս ակտիվ բաղադրիչը մեղրն է, որը հիանալի սնուցող, վերականգնող ու խնամող միջոց է:

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է 2-4 հատ կարմիր սոխը (կախված չափից) մաքրել, լավ մանրացնել (օրինակ՝ քերիչով), այնուհետև քամել դրանց հյութը:

Ստացված հյութին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև քսել ստացված խառնուրդը գլխամաշկին և թողնել 15-30 րոպե: Առավել լավ արդյունքի համար կարելի է թողնել դիմակը 1 ժամ, այնուհետև լավ լվանալ գլուխը:

Պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամսական 2-3 անգամ, իսկ դրական արդյունքն ակնհայտ կլինի անգամ մեկ ամիս անց:

Rate article