«Աստված անում է ամեն ինչ որպեսզի Դուք երջանիկ լինեք»․Աստծո 15 հուշումները մարդուն

Մի քանի կարեւոր կանոններ, որոնց հիմքն է Աստծո պատվիրանները.

Առաջին կանոն

Առաջին կանոն
Աստված մարդուն տանջանքների համար չի ստեղծել: Աստծո ստեղծածը պետք է ուրախանա կյանքով, սիրի և ստեղծագործի: Քիչ բողոքեք կյանքից և միշտ հիշեք, որ կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են ապրում, քան Դուք:

Երկրորդ կանոն

Ամեն մարդ հենց այնպես չի ուղարկվել այս Երկիր. նա պետք է դրսևորի իր աստվածային էությունը և ինչ-որ բանով լավացնի շրջապատող աշխարհը: Աստված մարդուն տալիս է տաղանդներ, ուժ և ընդունակություններ: Աստծո Պարգևը պետք է օգտագործել շրջապատող աշխարհը կատարելագործելու համար, ինչպես նաև օգնելու նրանց, ում իսկապես պետք է Ձեր օգնությունը:

Երրորդ կանոն

Աշխատեք լցնել սիրով Ձեր և Ձեր մտերիմների կյանքը. դրանով Դուք դեպի Ձեզ կձգեք նպաստավոր հանգամանքներ և ֆինանսական բարորություն: Եվ հակառակը` ագրեսիան կդրսևորվի կյանքի որակի վատթարացման մեջ:

Չորրոդ կանոն

Կյանքում բացարձակապես ոչինչ պատահական չէ. մեր մտքերով, բառերով, գործողություններով և արարքներով մենք ձևավորում ենք այսօրվա իրականությունը և մեր ապագան: Այնպես որ, Դուք հաճույք կստանաք, թե հակառակը` միշտ կտանջվեք, ամբողջությամբ կախված է Ձեզանից:

Հինգերորդ կանոն

Չորրորդ կանոնի հետ ուղղակի կապ ունի հինգերորդը. մտքեը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք պոզիտիվ մտածել և կստեղծեք Ձեզ ուրախացնող իրականություն: Եվ հակառակը. նյարդայնությունը, զայրույթը, նախանձը իրենց են քաշում միայն անհաջողություններ:

Վեցերորդ կանոն

Ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները, շուրջը, միշտ հանգիստ մնացեք, պահպանեք դրական տրամադրություն, հավատացեք Ձեր ուժերին և Աստծո օգնությանը: Եվ հավատքով կտրվի Ձեզ:

Յոթերորդ կանոն

Աշխատեք լսել Աստծո ձայնը. ուղղակի հարց տվեք, որի պատասխանը ուզում եք ստանալ և ականջ դրեք Ձեր Ենթագիտակցության ձայնին:

Ութերորդ կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված գտնվում է յուրաքանչյուրիս մեջ: Գտեք Աստծուն Ձեր մեջ, իսկ հետո Ձեր միջոցով ներկայացրեք նրան շրջապատին:

Իններորդ կանոն

Անկախ այն բանից, թե ինչքան ծանր են հանցանքները, Աստված միևնույնն է սիրում է յուրաքնաչյուրիս: Աստվածաշնչում գրված է. «Փնտրեք և կգտնեք, թակեք և կբացվի Ձեզ համար»: Սակայն հիշեք, որ Աստված միշտ տալիս է այն, ինչ Ձեզ հարկավոր է կոնկրետ պահին:

Տասներորդ կանոն

Աստվածային օրենքներից հիմնականներից մեկը հանդիսանում է «Նմանության օրենքը». եթե Դուք ինքներդ Ձեզ չեք սիրում, ապա շրջապատը Ձեզ նույնպես չի սիրի: «Ինչ չափով, որ Դուք չափում եք, նույն չափով Ձեզ համար կչափվի»: Ինչպես Դուք վերաբերվում եք շրջապատին, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ:

Տասնմեկերորդ կանոն

Մարդու տհաճությունների պատճառը ուրիշ մարդկանց մեջ չէ, այլ հենց իր մեջ է: Քանդող բնույթի ինֆորմացիան թունավորում է մեր կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:

Տասներկուերորդ կանոն

Բացարձակապես ամեն ինչ արդեն կա մարդու մեջ` իշխանություն, փառք, հարգանք, փող: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանաք ազատել այդ ամենը: Իսկ դա հնարավոր է դառնում Աստծո պատվիրանները կատարելու միջոցով:

Տասներեքերորդ կանոն

Ձեզ շրջապատող մարդկանց մի բաժանեք «լավերի» և «վատերի»: Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք և եթե Ձեր գործընկերը վատն է Ձեզ համար, ապա ուրիշի համար նա շատ լավն է: «Մի դատեք, որ չդատվեք»:

Տասնչորսերորդ կանոն

«Ճանաչիր քեզ». այս էզոթերիկ կանոնը միանգամայն հնարավոր է կիրառել շրջապատող իրականության մեջ: Բայց ոչ մի ինքնափորում և տառակերություն: Ինքնաճանաչողությունը դա իր մեջ տաղանդների և ընդունակությունների բացահայտումն է և դրանց գործնական կիրառումը․․․

Տասնհինգերորդ կանոն

Աստծո համար չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «մեղքը», «պատիժը» և դրանց նմանները: Աստված բոլորին սխալվելու իրավունք է տալիս և բնականաբար այն ուղղելու հնարավորություն․․․

Եվ բոլոր դժվարությունները տրվում են մեզ ոչ մեր ուժերից վեր: Սխալների ուղղման ամենալավ միջոցը դա ինքն իր և շրջապատի նկատմամբ սիրո դրսևորումն է․․․

Rate article