Կարդալով սա՝ դուք միանգամից կհրաժարվեք ականջի բամբակյա փայտիկներից

Ականջները մաքրելու համար նախատեսված բամբակյա փայտիկները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում։

Հնում դրանք փոխարինվել են լուցկու փայտիկի վրա փաթաթված բամբակի կտորով։ Սակայն արդյո՞ք դրանք անվնաս են։ Իրականությունը շատ մեծ զարմանքի առարկա կդառնա Ձեր և հազարավոր այլ մարդկանց համար։

Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել ականջները մաքրելուց, քանի որ այնտեղ եղած ծծումբը պաշտպանում է լսողական օրգանները կեղտից, փոշուց և միկրոբներից։

Այդ ծծումբը հակաբակտերիալ և խոնավացնող հատկություններ ունի և դրա բացակայությունը կամ պակասը կարող է հանգեցնել մի շարք բորբոքային հիվանդությունների։

Rate article