Ի՞նչ կարող է պատմել արյան խումբը կնոջ խառնվածքի մասին. ցնցող համընկնումներ

Կան մարդու խառնվածքի մասին շատ ուսմունքներ, դրա ուսումնասիրությանը շատ մոտեցումներ և մեթոդներ:

Ճապոնացիները և կորեացիները, օրինակ, առաջ են քաշում տեսության, որը խառնվածքի առանձնահատկությունները կապում է մարդու արյան խմբի հետ:

Կնոջ խառնվածքը

1. I խումբ

Արյան այս խումբն ունեցող կանայք բավական եսասեր են: Տղամարդկանց հետ հարբերություններում շատ խանդոտ և կրքոտ են: Այս կանայք աշխատում են ամեն ինչում վերահսկել իրենց ընտրյալին:

Այս կանանց հետաքրքրում են նույնպիսի գիշատիչները, ինչպիսիք իրենք են, հանգիստ և մեղմ զուգընկերների հանդեպ նրանք արագ անտարբեր են դառնում: Նշենք, որ բիզնես-լեդիների, հաջողակ կին ձեռնարկատերերի և համաշխարհային հայտնիների շրջանում գերակշռում են հենց արյան I խումբ ունեցող կանայք:

2. II խումբ

Այսպիսի արյուն ունեցող կանայք համբերատար են և հանգիստ: Հաճախ նրանց մասին տպավորություն է ստեղծվում, որ անշահախնդիր, բարեկամական և շատ կարգապահ են: Այս կանայք ամենաբարձրը գնահատում են կարգուկանոնը և հարմարավետությունը, ձգտում են խնդիրների հարմար և առանց վեճի լուծման:

Բայց միաժամանակ II խմբի արյուն ունեցող կանայք բավական համառ և դյուրագրգիռ են: Նրանք իրենց հարմար են զգում ենթակայի դերում: Ցանկացած հարբերությունում այս կանայք շատ երկչոտ և ամաչկոտ են: II խմբի արյուն ունեցող կանայք իդեալական կին են:

3. III խումբ

Այս կանայք առանձնանում են բնավորության ճկունությամբ. Նրանք հրաշալի տանում են մենակությոնը, իսկ մեծ խմբում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: III խմբի արյուն ունեցող կանայք չեն սիրում ո՛չ ղեկավարել, ո՛չ ենթարկվել: Բայց նրանց հաջողվում է օգուտ քաղել ամենատարբեր իրավիճակներից՝ պահպանելով անկախությունը:

Այսպիսի կանայք երեկույթների սիրահար են: Չպետք է զարմանալ, որ նրանք հակառակ սեռի ներկայացուցիչ շատ ընկերներ ունեն: Այս կանայք անչափ սիրում են սիրաբանել:

4. IV խումբ

Այս խմբի արյուն ունեցող կանայք շատ մեղմ և հավասարակշռված են: Շատ նրբանկատ, բարեկիրթ և ազնիվ:

Միաժամանակ, շատ դժվար են ցանկացած որոշում ընդունում՝ նրանց տանջում են կասկածներն ու ներքին բախումները: Այսպիսի կանանց հաճախ շատ են սիրում, բայց հազվադեպ են լավ ճանաչում: Ցանկացած հարաբերությունում նրանք շատ անկեղծ են:

Rate article