Ձեր շուրթերը հաճա՞խ են ճաքում, իսկ մազերը՝ թափվում. կարդացեք սա

Ներկայացնում ենք կոնկրետ վիտամինի պակասի որոշ ախտանիշներ:

Ճաքեր շուրթերի վրա: Սա հաճախ հանդիպում է բուսակերների շրջանում նրանց սննդակարգի պատճառով: Պայմանավորված է երկաթի, ցինկի և վիտամին В-ի պակասով: Այս խնդրի լուծման համար պետք է ավելի շատ լոբազգիներ, գետնանուշ, ոսպ, հավի միս, ձու, թյուննոս, սաղմոն և խեցեմորթներ ուտել: Երկաթի յուրացումը լավացնելու և օրգանիզմին վարակների դեմ պայքարել օգնելու համար անհրաժեշտ է վիտամին С, այսինքն՝ պետք է ավելի շատ կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի, կարմիր պղպեղ ուտել:

Սրանք վիտամին B7-ի պակասի նշաններ են: Խնդրի լուծման համար պետք է խաշած ձու, սաղմոն, ավոկադո, հունական ընկույզ, սոյա, սունկ, ազնվամորի և բանան ուտել:

Դեմքին, ձեռքերին, մեջքին և ազդրերին կարմիր և սպիտակ բծեր՝ պզուկների նման: Ճարպաթթուների և վիտամին А-ի և Е-ի պակաս է: Պետք է խուսափեք հագեցած ճարպերից և տրանս-ճարպերից, ինչպիսին է մարգարինը, և պետք է սաղմոն, սարդինա, հունական ընկույզ, նուշ ուտեք: Ավելի շատ բանջարեղեն կերեք՝ գազար, կարմիր պղպեղ, քաղցր կարտոֆիլ:

Ձեռքերի և ոտքերի թմրություն ու ծակոց

B6, B9 և B12 վիտամինների պակաս, նաև կապված է ընկճախտի, անեմիայի և հոգնածության հետ: Այս խնդիրների լուծման համար պետք է ավելի շատ սպանախ, ծնեբեկ, կակղամորթեր, ծովախեցգետին, ձու և հավի միս ուտել:

Մատների, դաստակների, ոտքերի և մեջքի ցավ, մկանային սպազմներ: Սրանք կալցիումի և կալիումի պակասի նշաններ են: Եթե պարբերական ֆիզիկական ակտիվություն ունեք և շատ եք քրտնում, վիտամիններ եք կորցնում: Պետք է ավելի շատ նուշ, պնդուկ, բանան, կեռաս, թուրինջ, խնձոր, բրոկոլի և բանջարեղեն ուտեք:

Rate article