Մի քանի մթերք, որոնց շնորհիվ կկարողանաք արագ ու հեշտ քնել

Եթե դուք հաճախ եք ունենում քնելու հետ կապված խնդիրներ, անկողնում երկար ժամանակ մնում եք արթուն պառկած, իսկ

առավոտյան չքնելու պատճառով մի կերպ եք վեր կենում, ուրեմն կարևոր է իմանալ, թե որ հասանելի մթերքների շնորհիվ կկարողանաք լուծել խնդիրը։

Սառը եղանակին պարտադիր հոգ տարեք տաքանալու մասին․ հագեք տաք գիշերազգեստ, գուլպաներ։

теплая одежда

Ցանկալի է, որ օդի ջերմաստիճանը լինի ցածր, իսկ դուք տաք ծածկված լինեք, որպեսզի մարմինը չմրսի, իսկ դուք սառը  օդ շնչեք։

Ահա և մթերքները, որոնք կօգնեն արագ քնել

Կաթ

Քնելու համար խորհուրդ տրվող ամենատարածված ըմպելիքն է։ Բնական կաթը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան, որը նպաստում է արագ քնելուն։ Նաև կալցիում է պարունակում, որն էլ խթանում է մելատոնինի արտադրումը։ Հենց տվյալ հորմոնն է պատասխանատու լավ քնի համար։

молоко на ночь

 

Բանան

 

Եթե քնելուց առաջ քաղցրավենիք ուտելու կարիք եք զգում, 1 բանանը չի խանգարի։ Բացի կազմվածքը պահպանելուց, բանան ուտելով՝ հոգ կտանեք նաև քնելու մասին։ Այն պարունակում է մագնիում, որը թուլացնում է մկանները։

бананы перед сном

Կոճապղպեղով ու դարչինով թեյ

Կոճապղպեղն ու դարչինը կտաքացնեն ու կթուլացնեն մկանները, կհանգստացնեն նյարդային համակարգը։

имбирный чай

Ընկուզեղեն

Ընկուզեղենի օգտակարության մասին կարելի է խոսել ժամեր շարունակ։ Քնելուց առաջ կերեք ընկեւզեղենի որևէ տեսակից, հատկապես օգտակար է նուշը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ մագնիում՝ այդ առումով գերազանցելով բանանին։

орехи на ночь

Rate article