Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում:

Վնասակար նյութերը հեռացնելու համար մանդարինը 30-40 րոպե թողեք կերակրի սոդայի ու ջրի խառնուրդի մեջ (2 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա):

Բրոնխիտի դեպքում կօգնի մանդարինով թեյը: Կես մանդարինի կեղևին եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 3 անգամ:

Հազի դեպքում նույնպես մանդարինի կեղևով թեյ է խորհուրդ տրվում: Կես թեյի գդալ երիցուկին ավելացրեք կես թեյի գդալ եղերդակ, 1 թեյի գդալ մանդարինի կեղև, 300 մլ եռացրած ջուր: Թողեք 30 րոպե և ողողեք կոկորդը:

Կարող է օգնել նյութափոխանակության հետ կապված խնդիրների ժամանակ: Մանդարինի կեղևը չորացրեք, մանրացրեք: Ստացված փոշուց կես թեյի գդալ ավելացրեք ըմպելիքին և սննդամթերքին: Դա կօգնի ազատվել որովայնի ցավից, փքվածությունից:

Կօգնի ոտնաթաթի սնկային ախտահարման դեպքում: Մանդարինի կեղևը քսեք մաշկի ախտահարված հատվածին: Կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ՝ մոտավորապես մեկ շաբաթ:

Մանդարինը.

օրգանիզմին ապահովում է վիտամին C-ով, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում մաշկի ծերացումը,
մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում,
նվազեցնում է արյան մեջ վատ խոլեսթերինի մակարդակը,
մանդարինով թեյը կարող է օգնել մազաթափության դեպքում. օգնում է ամրացնել մազերը, հաղորդել փայլ:

Rate article