Սմբուկով հայկական շատ համեղ տաք ուտեստ՝ «Գառնու երախ»

Սմբուկով հայկական շատ համեղ տաք ուտեստ՝ «Գառնի երախ»։ Ուտեստի անվանումն առաջացել է Գառնու ձոր արտահայտությունից՝ պատրաստման ձևի համար: Այս տաք ուտեստը մեծ տարածում ունի հատկապես Գառնու բնակիչների շրջանում:

Պատրաստման ձևը․ Մանր կտրատած սոխը տապակել, վրան ավելացնել աղացած միսը, համեմել համեմունքներով ու մաղադանոսով, շարունակել տապակել:

Լոլիկը մանր կտրատել, համեմել ու եփել միջին կրակի վրա: Սմբուկը մեկումեջ կեղևազրկել, երկարությամբ կիսել. կտրել կտորների ներսի հատվածից ու տապակել: Կտրած մասի վրա լցնել տապակած միսն ու լոլիկի խառնուրդը: Կարելի է նաև պանիր ավելացնել վրան:

Այս ամենը վերջնական եփման մակարդակի հասցնել ջեռոցում:

 

Rate article