10 որդիների մայրը վերջապես դուստր է ունեցել․ Ահա և երջանիկ մոր 10 տղաները և փոքրիկ դստրիկը

10 որդիների մայրը վերջապես դուստր է ունեցել․ Ինչ խոսք, երազանքերն իսկապես կատարվում են

Դառնալով առաջին մայրը Բրիտանիայում, որը 10 տղա է ծնել, Ալեքսիս Բրեթը կարծում էր, որ ոչինչ նրան չի կարող զարմացնել:

Բայց պարզվեց, որ կյանքն իր ծրագրերն ունի 39-ամյա մոր համար: Նա ծնել է իր 11-րդ երեխան, և նա սիրուն աղջիկ է եղել:

«Մենք յոթերորդ երկնքում ենք», — ասաց Ալեքսիսը ՝ գրկելով նորածին Քեմերոնին: «Ես ակնկալում էի լսել, որ մենք կունենանք ևս մեկ տղա: Բայց երբ իմացա, որ աղջիկ է, ես զարմացա»:

Բազմազավակ ընտանիք

«Ես ցնցվшծ էի, բայց ուրախ: Այժմ նա այստեղ է մեզ հետ, սա զարմանալի զգացողություն է»:
Աղջիկը ընդամենը մի քանի շաբաթական է, բայց արդեն իսկ զգալի ազդեցություն է ունենում իր 10 եղբայրների վրա, որոնք 2-ից 17 տարեկան են:

Հայրը՝ 44-ամյա Դեյվիդը, գնացքավար է։ Նա ասում է, որ  տղաները քույրիկի կողքին շատ ավելի լավ են պահում իերնց, որպեսզի չարթնացնեն փոքրիկին:

Մենք սովոր ենք հանդիպել հակառակ պատկերին, երբ ամուսինները ամեն կերպ ձգտում են որդի ունենալ, բայց այս ընտանիքը հրաշալի օրինակ պետք է դառնա բոլոր այն ընտանիքների համար, որոնք փորձում են տարբերություն դնել և նախապատվությունը տալ տղա երեխային։

Նրանք իրենց ընտանիքը լիարժեք են համարում իրենց դստրիկի ծնունդով։

Rate article