Հարս VS Սկեսուր․ Ինչպես կանոնավորել հարաբերությունները

արս-սկեսուր հարաբերությունը ամենաբարդն են, և թվում է թե դարավոր այս խնդիրը երբեք իր լուծումը չի գտնի: Նրա մայրիկի հետ բարիդրացական կապերի հաստատումը կնպաստի խուսափել շատ ընտանեկան վեճերից և ամուսինների միջև լարված մթնոլորտից: Այս ամենին հասնելու համար պետք է հիշել փոքրիկ նրբություններ:

Ամուսնուն մասնակից մի’ դարձրեք Ձեր հարաբերություներին:

Ամուսնու համար ձեր և իր մայրիկի վեճերը սարսափելի են: Մի կողմում կանգնաց է մայրը` ամենաթանկ մարդը այս աշխարհում, մյուս կողմից ` իր սիրելի կինը: Պաշտպանելով կողմերից մեկին, նա վիրավորում է մյուսին: Ուստի կարիք չկա, որ ամուսինը իմանա սկեսուր մայրիկի հետ վեճերի մասին: Պարզաբանեք խնդիրները միայն նրա հետ: Այն ու ամենայնիվ, եթե միայնակ գլուխ չեք հանում, կիսվեք ամուսնու հետ, բայց առանձ քննադատական կամ կոպիտ վերբերմունքի:

Գնահատեք նրա լավ կողմերը

Չնայած վատ բնավորությանը, փորձեք գտնել և գնահատել նրա լավ կողմերը: Գովեք նրա արժանիքները, թե որքան համեղ է նա պատրաստում, ինչ արագությամբ է մաքրում տունը և այլն: Այսպիսով դուք ցույց կտաք, որ տեսնում և գնահատում եք նրա ջանքերը:

Խորհրդակցեք

Փորձեք այս կամ այն հարցի շուրջ խորհուրդներ հարցնել: Հատկապես, եթե հարցը կենցաղային բնույթ ունի: Փորձառու տան տնտեսուհուն դա դուր կգա: Այսպես նա իրեն գնահատված և կարևոր կզգա, ինչն էլ կնպաստի լավ հարաբերությունների հաստատմանը:

Ուշադրություն ցուցաբերե’ք

Եթե ապրում եք առանձին, ապա հաճախակի այցելեք, զանգահարեք նրան: Ամուսնու ներկայությունը պարդադիր չէ ձեր այցելությունների ընթացքում: Նա կհասկանա, որ դուք անտարբեր չեք և մտահոգվում եք նրա մասին: Սուրճը և թխվածքաբլիթները կմտերմացնեն ձեզ: Կարող եք օգնել նրան տնային որոշ գործերում: Վատ միտք չի լինի միասին գնումների գնալը:

Նվերներ մատուցե’ք

Բոլորս էլ սիրում ենք անակնկալներ: Երբեմն նրան ոչ թակարժեք իրեր նվիրեք: Նվերները կսիրաշահեն նրան և կստեղծեն ընկերական մթնոլորտ: Սակայն զգուշացրեք նրան, որ չեք ակնկալում պատասխան նվեր. նրա ջերմ վերաբերմունքը արդեն իսկ նվեր է ձեզ համար:

Փորձեք ընդունել նրան այնիպիսին, ինչպիսին նա կա

Բոլորս էլ ունենք թերություններ, այդ թվում նաև սկեսուրը: Փորձեք ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Հիշե’ք, դուք արդեն այդ ընտանիքի անդամն եք, ուստի որքան էլ դժվար լինի, փորձեք վերաբերվել նրան ձեր մոր պես:

Կարդա նաև՝

Թեստ․ Ընտրեք այս դռներից մեկը և իմացեք, թե ինչեր են սպասվում Ձեզ մոտ ապագայում