Ձեր տղամարդուն գայթակղելու 11 եղանակ

Գուցե վերջերս եք միասին, կամ գուցե մի ամբողջ հավերժություն, ամեն դեպքում, դուք ցանկանում եք նրա համար միշտ ցանկալի լինել: Եվ դրա համար կան բազմաթիվ հնարքներ:

Եկեք հիշեցնենք ձեզ դրանցից մի քանիսը:

Մազերիդ վրա մի փոքր օծանելիք ցանիր և պոչ կապիր:

Իսկ երբ նստած լինես նրա կողքին, արձակիր մազերդ, որպեսզի նա հանկարծակի զգա բույրի ալիքը:

Սպիտակ շապիկով նրա հետ ցնցուղ ընդունիր:

Երբ առավոտյան պատրաստվես աշխատանքի, ներքնազգեստով և կրունկներով քայլիր նրա դիմաց:

Երբ միասին նստած հեռուստացույց եք դիտում, պառկիր նրա ծնկներին և, ձգվելով, կորացրու մեջքդ, որպեսզի նրա ուշադրությունը էկրանից անցնի կրծքիդ:

Երբ գնաս նոր գեղեցիկ սեքսուալ ներքնազգեստ գնելու, վերցրու նրան քեզ հետ:

Երբ հյուր գնացած լինեք, մոտեցիր նրան և ականջին գայթակղիչ բաներ շշնջա: Օրինակ` «Հիմա ես կրում եմ նոր զուգագուլպաներ: Երեկոյան կտեսնես»:

Ընթիրք պատրաստիր՝ կրելով կիպ կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ և թափանցիկ վերնաշապիկ, որի տակից երևում է սեքսուալ ներքնազգեստը: Թույլ չտաս, որ նա դիպչի քեզ մինչև ճաշի ավարտը:

Անկողին մտիր միայն զուգագուլպաներով:

Ձմռանը հայելու առջև փորձիր քո ամենագայթակղիչ լողազգեստը՝ «համոզվելու համար, որ այն դեռ քեզ սազում է»: Այնպես արա, որ նա քեզ «պատահաբար» տեսնի դրանով:

Մինչ մտերմությունը, օծանելիքի մի քանի կաթիլ քսիր ազդրերիդ ներքին հատվածին:

Առավոտյան արթնացրու նրան՝ մերկ կրծքերդ նրա մեջքին սահեցնելով:

Կարդա նաև՝

Թեստ. Ընտրեք մատանին և իմացեք, թե ինչով եք գրավում տղամարդկանց

Rate article