Հարսս Եկավ Սենյակ Ու Ասաց, Որ Պատրաստվեմ․ Միայն Ոչ Ծերանոց՝ Անցավ Մտքովս Ու Ողջ Մարմնով Սկսեցի Դողալ

Ծերությունը դժ վար շրջան է, հատկապես, եթե դատ ապարտված ես միայնակության, անտեսված ես:

Տարեցներնարժանի են հարգանքի, հոգատարության, խնամքի, բայց ոչ բոլորին է դա բախտ վիճակում: Հարգանքի ու սիրո փոխարեն հաճախ լքված են, ավելորդ ու մոռացված։ Երիտասարդ հարազատներն ու նույնիսկ երեխաները անհետանում են իրենց կյանքից՝ չմոռանալով իրենց հետ տանել այն ամենը, ինչ կարող են տանել։

Ծերերը մնում են միայնակ՝ չիմանալով թե ումից օգնություն խնդրել։ Տարեց կինը նստած էր սենյակում և սվիտեր էր հյուսում։ Հարսը ներս մտավ առանց թակելու։

-Մայրիկ, պատրաստվիր: Գնալու ժամանակն է, — կինը զարմացած նայեց հարսին, — ու՞ր ենք գնում:-Կտեսնես, այնտեղ քեզ դուր կգա, այդպես եմ կարծում- ժպտաց հարսը: Կինը չվիճեց, իմաստ չկար։ Նա դեռ հիշում էր այն ժամանակները, երբ որդին ողջ էր: Հետո որդին գամվեց անկողնուն, բո ւժման համար հսկայական գումար էր անհրաժեշտ։ ԿԻնը վաճառեց իրն բնակարանը ՝ հանուն որդու: Բայց ապարդյուն, որդու կյանքը փրկել չհաջողվեց: Տարեց կինը մնաց անտուն, հարսի խնամքի տակ: Նրանք ընկերացան, երեկոները նստում էին ու միասին երկար զրուցում, երբեք չեն վիճել, միայն սեր ու հարգանք: Տատիկը պաշտում էր թոռնուհուն:

Երբ հարսն ասաց, որ գնալու ժամանակն է, կինը փշաքաղվեց. միթե՞ ծերանոց էէ գնալու, հարազատներից հեռու, չէ՞ որ ամեն ինչ լավ է, հասկանում են միմյանց: Բայց դրա կողքին էլ ինքն իրեն հանգստացնում էր, որ երկար չէր կարող մնալ հարսի խնամքի տակ: Լուռ վեր կացավ, դողդոջուն ձեռքերով հաավաքեց իրերը, տեղավորեց պայուսակի մեջ և հարցրեց. — Թոռնիկիս կտեսնե՞մ։ — Դե իհարկե, նա մեզ հետ կգա, մենք նրան կվերցնենք: «Իմ թոռնուհին նույնպես ինձ կճանապարհի ծերանոց»: Ճանապարհը երկար էր, նա ողջ ճանապարհին մտածում էր.

— Միայն թե ծերանոց չտանի, ես չեմ դիմանա, միայն թե ծերանոց չընկնեմ, ա՜խ, Տեր, ինչու՞ տարար իմ որդուն, եթե նա ողջ լիներ, երբեք չէին մտածի ինձանից ազատվելու մասին: Այսպես մտքերով ընկած քուն մտավ: Մեքենան կանգ առավ, հարսը բացեց դուռն ու ասաց. — Հասել ենք, կարող ես իջնել մայրիկ: Աչքերին չէր հավատում, տուն՝ լեռներում: Ժամանակին նա երազում էր հենց այսպիսի տան մասին: Պարտեզում գեղեցիկ ծաղիկներ, շատ ծառեր կային:

Պարզվում է, որ որդին պատմել էր կնոջը մոր երազանքի մասին և կինը խոստացել էր ամեն գնով իրականացնել սիրելի ամուսնու մոր երազանքը:

Կարդա նաև՝

Ի՞նչ կարող է քթի ձևը պատմել մարդու մասին․ 90% ճշգրտություն

Rate article