Ինչպիսի՞ն պիտի լինի իդեալական աղջիկը` ըստ տղայի հորոսկոպի նշանի

Խոյ

Խոյի համար իդեալական աղջիկը պետք է լինի կրքոտ և վճռական: Միևնույն ժամանակ նա պետք է լինի բաց և անկեղծ, հումորի լավ զգացումով: Խոյերը շատ խանդոտ են, ուստի բացարձակ հավատարմություն են պահանջում:

Ցուլ
Ցուլերին պետք է այնպիսի աղջիկ, որ կարողանա ստեղծել հաճելի էմոցիոնալ մթնոլորտ և տարբերվի խոհարարական կարողություններով: Նա պետք է ունենա հանգիստ ու հավասարակշռված բնավորություն, լինի վստահելի և որոշ չափով պահպանողական: Բացի այդ, պետք է լինի խելացի և պատասխանատու:

Երկվորյակ
Երկվորյակների իդեալական աղջիկը պետք է լինի առատաձեռն, ընկերասեր, զարգացած: Նա պետք է ամեն ինչում լավը տեսնի և չհանդուրժի հիսթերիաներ և սկանդալներ: Նա պետք է լինի տաղանդավոր և դաստիարակված:

Խեցգետին
Նա պետք է պատրաստ լինի ինքնազոհողության, բավարարվի քչով և իրեն ամբողջությամբ նվիրի Խեցգետնին: Խեցգետնի համար իդեալական աղջիկը սիրող մայրն է, հոգատար տնային տնտեսուհին, որ նվիրված է միայն իր ընտանիքին:

Առյուծ
Առյուծների համար իդեալական աղջիկը պետք է լինի ուրախ, արկածախնդիր, սիրի ճանապարհորդել, երեխաներին և ունենա վառ արտաքին: Նա պետք է ուժ ճառագի, լինի ինքնավստահ և ունենա հարուստ ներաշխարհ:

Կույս
Նա պետք է ունենա հանգիստ ու փափուկ բնավորություն, լինի բազմակողմանիորեն զարգացած: Անպայման պետք է լինի մաքրակենցաղ: Տասն անգամ մտածի, մեկ անգամ խոսի:

Կարդա նաև՝

Ինչ տղամարդ է հարկավոր հորոսկոպի յուրաքանչյուր նշանի կնոջը

Rate article