Ինչպե՞ս կարմիր թելը կարող է փոխել ձեր ճակատագիրը

Մեզանից շատերն են լսել, որ ձեռքի կարմիր թելը կարողանում է օգնել լուծելու մի շարք խնդիրներ, որոնք մեզ անհանգստացնում են: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե որն է իրական կարմիր թելը և ինչպես է այն ազդում:

Կարմիր թել: Ամենատարածված թելերից է կարմիր թելը: Այն իր մեջ մի շարք խորհուրդներ է պարունակում: Մասնագետները նշում են, որ կարմիր թելը ձեզ կարող է պաշտպանել չար աչքից, եթե այն ձեր ձեռքին ամրացրել է ձեզ բարին կամեցող մարդ:
Կանաչ թել: Այս գույնն իր հետ կյանք, շարժում և նոր հնարավորություն է բերում: Այս գույնի թել խորհուրդ է տրվում անել այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն ինչ-որ նոր բան անել, սակայն չեն համարձակվում: Թելը կօգնի առաջին քայլերն անել և ավելի ինքնավստահ գործել:

Նարնջագույն թել: Այս գույնն առանձնանում է իր յուրահատկությամբ, քանի որ զարմանալի չէ, որ այն իր տիրոջը պաշտպանում է ոչ միայն չար աչքից, այլ նաև տարբեր հիվանդություններից, հիմնականում՝ հոգեբանական սթրեսներից: Այս թելն իր հետ հաջողություն է բերում, կարողանում է դժվար պահին ճանապարհ ցույց տալ:

Դեղին թել: Ասում են, որ այս թելը մարդու մեջ արթնացնում է 6-րդ զգայարանը: Բացի այդ՝ այն թույլ է տալիս գուշակել դիմացինի հաջորդ քայլը:

Կապույտ թել: Այս գույնի թելը հնարավորություն կտա իր տիրոջը լուծել ֆինանսական խնդիրները և ավելի հաշվենկատ գտնվել այս գործերում:

Եվ հիշեք, որ թելերի գույնն, իհարկե, կարևոր է: Կյանքում ոչ մի բան չի կարող ստիպել ձեզ երջանիկ լինել, եթե դուք դա ինքներդ չցանկանաք:

Կարդա նաև՝

https://faktach.ru/2022/01/05/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a5%d5%ac%d5%ab%d5%bd-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d6%81-%d5%ab/

Rate article