Անչափ համեղ և հետաքրքիր աղցան ծովախեցգետնի ձողիկներով․ կկիսվենք բաղադրատոմսով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Չինական կաղամբ — 200 գ
  • Պահածոյացված արքայախնձոր — 150 գ
  • Ծովախեցգետնի ձողիկներ — 150 գ
  • Խաշած ծովախեցգետին — 120 գ
  • Նռան հատիկներ — 100 գ
  • Պանիր — 80 գ
  • Մայոնեզ — 2 ճ.գ.
  • Աղ — ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Չինական կաղամբը մանր կտրատեք։ Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք շրջանակներով, պահածոյացված արքայախնձորները և պանիրը կտրատեք փոքր խորանարդիկներով:

Վերցնում ենք նռան մոտ 4-րդ մասը և հանում հատիկները։ Մոտ մի բուռ նռան հատիկ կպահանջվի, սա մոտ 100 գ է։

Խոր ամանի մեջ լցրեք չինական կաղամբը, պանիրը, մանր կտրատած ծովախեցգետնի ձողիկները, արքայախնձորը, կեղևազերծված ծովախեցգետինը և նռան հատիկները։

Աղցանը համեմում ենք մի քիչ աղով և պղպեղով, ապա ավելացնում ենք 2 ճ.գ. մայոնեզ և խառնում: Ստացվում է շատ համեղ և անսովոր աղցան։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Կարդա նաև՝

https://faktach.ru/2022/01/07/%d5%a9%d5%a1%d6%80%d5%b4-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a1%d6%80%d5%a5%d5%b2%d5%a5%d5%b6%d5%b8%d5%be-%d5%b0%d5%a5%d5%b7%d5%bf-%d6%87-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b2-%d5%a1%d5%b2%d6%81%d5%a1%d5%b6-%d5%a1/

Rate article