Ազատվեք գլխացավերից` առանց դեղամիջոցի. բաղադրատոմսեր

Վերջերս բավական հաճախ ենք լսում գլխացավերի մասին: Իհարկե, գլխացավերից ազատվելու ամենահեշտ տարբերակը դեղամիջոցների ընդունումն է:

Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցները դրական են ազդում մեր օրգանիզմի վրա, այդ պատճառով ձեզ ենք առաջարկում մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից:
Աղով բաղադրատոմս՝ գլխացավի դեմ: Փոքր քանակությամբ աղը լցրեք բամբակե պարկի մեջ և 5-7 րոպե թողեք սառցախցիկում: Ապա պառկեք և աղով պարկը տեղադրեք գլխի գագաթնային հատվածում, փակեք աչքերը և հանգիստ պառկեք 10-15 րոպե: Չեք նկատի, թե ինչպես կանցնի գլխացավը: Աղը տաքանալով՝ նեղացնում է գլխի անոթները՝ հանգստացնելով ցավը: Երբ նկատեք, որ աղը տաքացել է, այն դրեք հոնքերի արանքում և փակեք աչքերը: Եթե 30 րոպե անց գլխացավը չանցնի, կրկնեք պրոցեդուրան: Պարզ միջոց միգրենի դեմ: Եթե միգրենը հանգիստ չի տալիս, փորձեք մեկ բաժակ տաք ջուր խմել, ապա ճակատին աղային վիրակապ տեղադրեք: Այս պրոցեդուրան պետք է անել քնելուց առաջ: Իսկ եթե գլխացավն ի հայտ է եկել սթրեսի պատճառով, ապա սպիրտային լուծույթ պատրաստեք և քսեք գլխի վերևի հատվածում, թողեք մնա 20-30 րոպե: Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/789756/
աղբյուր

Կարդա նաև՝

Վարժություններ, որոնք կօգնեն նվազեցնել մեջքի ցավը ընդամենը 1 րոպեում