Մայրս միշտ եղբորս ավելի շատ է սիրել, քան ինձ, ես նրա համար ասես գոյութուն չունեմ

Մարիան մեծացել է ամենասովորական ընտանիքում։ Մայրը՝ Լյուդմիլան, մանկապարտեզի վարիչ էր, հայրը՝ Նիկոլը՝ ինժեներ։ Աղջիկը միշտ անտարբերութան է մատնված եղել, նա ասես գոյություն չուներ իր ծնողների համար: 30-ամյա Մարիան կիսվում է ընկերուհու հետ․

-Ամբողջ մանկությունս այդպես էլ անցել է. Եղբարս էր մեղավոր, ինձ էին պատժում։ Եվ նույնիսկ երբ դա իմ մեղքը չէր: Մայրս միշտ ասում էր, որ ես եմ հրահրում Ռոմանին: Երբեմն, իհարկե, այդպես էր: Ես ուղղակի ուզում էի վրեժխնդիր լինել նրանից։ Որովհետև մայրս նրան ավելի շատ էր սիրում։

Ես չէի հասկանում, թե ինչու էր նա այդպես վարվում ինձ հետ, մինչև խոհանոցում պատահաբար լսեցի նրա զրույցը հորս հետ։ Նա ցավում էր, որ ես ու եղբայրս նման հարաբերություններ ունենք։ Նա ասաց, որ հասկանում է, որ շատ հեռու է գնացել, բայց ոչինչ անել չի կարողանում։ Պարզվում է, որ մանուկ հասակում, երբ եղբարս դեռ փոքր էր, մարս պատահաբար բաց է թողել սենյակի պատուհանը, և եղբայրս սաստիկ մրսել է: Այդ օրվանից ի վեր նա անընդհատ հիվանդանում էր։

Լավ, այդ ժամանակ նա երեխա էր: Բայց հիմա 35 տարեկան է։ Նա չափահաս անկախ մարդ է: Բայց մայրս նրան այնպես է դաստիարակել, որ նա չի կարողանում նույնիսկ ձու տապակել։ Եվ 35 տարեկանում, դեռ մայրիկի և հայրիկի վզին է: Նա ապրում է նրանց հետ, քանի որ մայրս վախենում է, որ նա չի կարող ապրել առանց նրա, նույնիսկ չի կարողանում նորմալ աշխատանք գտնել։ Ես կարծում եմ, որ նրա առողջական վիճակը հիմա լավ է և նա այնքան էլ անօգնական չէ, որ վեր կենալու անկողնուց և ինքն իր համար նախաճաշ պատրաստի։

Բայց մայրս մնում է իր նույն կարծիքին։ Նա ասում է, որ ես դաժան եմ ու անտարբեր և չեմ հասկանում խեղճ եղբորս։ Ես արդեն հոգնել եմ նրա հետ խոսելուց: Մի՞թե նա չի հասկանում, որ մինչև խոր ծերություն եղբարս մնալու է նրանց հույսին։ Անկեղծ ասած, ես արդեն հոգնել եմ այս վիճակից: Տանս վերանորոգումը կավարտվի և ես կհեռանամ ու ալևս ոչինչ չեմ տեսնի։

Կարդա նաև՝

Ամուսինը սեփական ձեռքերով սափրեց գեղեցկուհի կնոջ գլուխը․․․Երբ իմանաք պատճառը, ուղղակի կքարանաք

Rate article