Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու

Մանկաբույժները վաղուց են վիճում այն հարցի շուրջ, թե կարելի է արդյոք թույլ տալ, որ երեխաները քնեն ծնողների հետ նույն անկողնում, ուստի Ալաբամայի համալսարանի գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրութուն, որը ցույց է տվել, որ դա կարող է շատ վտանգավոր լինել երեխաների համար:

Մասնագետների հավաստմամբ՝ սա կապված է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում խեղդվելու հետևանքով մահացության ցուցանիշի բարձրացման հետ: Գիտնականները նշում են, որ վերջին տարիքում բարձրացել է այդ տարիքի երեխաների շրջանում մահացության ցուցանիշը:

Ընդ որում՝ մեծ մասամբ փոքրիկները մահանում են անկողնում եղած ժամանակ, ինչը պայմանավորած է նրանով, որ ծնողները հաճախ չեն հետևում քնի տարրական կանոններին:

Նման դժբախտություններից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել երեխայի քնի հանդեպ: Նրանց խոսքով՝ երեխան պետք է քնի առանց բարձերի, փափուկ խաղալիքների, ծածկոցի կամ որևէ այլ իրի, որի հետևանքով երեխան կարող է խեղդվել:

Բացի այդ, ներքնակը պետք է լինի ոչ շատ փափուկ, իսկ անկողինն անհրաժեշտ է դնել պատին հնարավորինս մոտ: Միևնույն ժամանակ՝ շատ ավելի ապահով է համարվում մեջքի վրա պառկած քնելը: Մասնագետները նշում են, որ ծնողների հետ նույն անկողնում քնելու դեպքում շատ դժվար կլինի երեխային ռիսկի գործոններից զերծ պահելը, ուստի փոքրիկի ապահովության համար խորհուրդ է տրվում հրաժարվեկ այս սովորությունից: Հարկ է հիշել, որ երեխան կարող է քնել ծնողների հետ նույն սենյակում, սակայն նա պետք է պառկած լինի առանձին անկողնում:

Կարդացեք նաև՝

1 ամյա երեխային ծնողները թողեցին 7 ամյա եղբոր մոտ. Կզարմանաք երբ իմանաք թե ինչ է արել եղբայրը

Rate article