Ծանր հիվանդությունից մահացել է «Կլոն» սերիալի աստղը

Ռիո դե Ժանեյրոյում 64 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի

Ֆրանսուազա Ֆորթոնը, որը հայտնի է «Կլոն» սերիալում կատարած դերակատարմամբ, հայտնում է Extra Globo-ն։

Դերասանուհին պայքարում էր արգանդի վզիկի քաղցկեղի դեմ եւ վերջին չորս ամսվա ընթացքում գտնվել է հիվանդանոցում։ Ֆորթոնը հայ հանդիսատեսին ծանոթ է «Կլոն» սերիալից․ նա կատարել է Սիմոնեի՝ պրոֆեսոր Ալբիերիի օգնականի դերը։

Դերասանուհին շարունակել է խաղալ մինչեւ 2019թ․-ը․ հեռուստատեսությունում նրա վերջին աշխատանքը «Սեր առանց սահմանների» ժապավենն է եղել։

Rate article